-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126790.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել
Այլ Լուրեր

Հայաստանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հեռախոսազրույց են ունեցել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց ունեցավ Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո Չոկոյի հետ։ 

Նախարարները շնորհավորանքներ փոխանակեցին արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարումը ստանձնելու և այդ պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով համատեղ ջանքերով առավել ամրապնդել հայ-մոլդովական հարաբերությունները և հարստացնել երկկողմ օրակարգը։ Զրուցակիցները  կարևորեցին տարբեր մակարդակներում երկխոսության ակտիվացումը: 

Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն իր զրուցակցին ներկայացրեց Ադրբեջանի կողմից՝ Թուրքիայի և իր կողմից հովանավորյալ ահաբեկչական խմբավորումների անմիջական մասնակցությամբ Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը: 

Հակամարտության կարգավորման համատեքստում նախարար Այվազյանը վերահաստատեց, որ Հայաստանի համար մնում է առաջնահերթություն Արցախի ժողովրդի իրավունքների լիարժեք և արդար իրացումը: Արա Այվազյանը կարևորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը խաղաղ կարգավորման ուղղությամբ: 

Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին երկկողմ և բազմակողմ օրակարգի հարցերի, այդ թվում՝ Արևելյան գործընկերության շրջանակներում երկու երկրների համագործակցության շուրջ։

Նմանատիպ Հոդվածներ

Տեղի ունեցավ Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը

Նատա Հարությունյան

Երկուստեք կարևորվել է ԼՂ խաղաղ կարգավորման հարցերի հասցեագրումը Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում

Նատա Հարությունյան

Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին