-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126761.6 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի առաջին աշխատանքային խորհրդակցությունը
Այլ Լուրեր

ԿԳՄՍ նախարար Վ․ Դումանյանի առաջին աշխատանքային խորհրդակցությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նորանշանակ նախարար Վահրամ Դումանյանն առաջին աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել, որին ներկա են գտնվել ԿԳՄՍ ոլորտները համակարգող փոխնախարարները և նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները։ Իր խոսքում նախարար Վ․ Դումանյանն ընդգծել է, որ մեր պետության համար դժվարին և պատասխանատու այս ժամանակահատվածում իր առաջնային ուշադրության կենտրոնում են լինելու կրթության, գիտության, մշակույթի և սպորտի ոլորտների համակարգված գործունեությունը, ոլորտային խնդիրների արդյունավետ և օպերատիվ լուծումները և դրան զուգահեռ հիմնարար հայեցակարգային ծրագրերի մշակումը։ «Ողջունում եմ բոլորիդ, այստեղ շատերին ես ճանաչում եմ։ Նախարարի պաշտոնը ստանձնել եմ բարդագույն իրավիճակում և ժամանակաշրջանում, և ես եկել եմ այստեղ աշխատելու, իմ հնարավորություններն ու ներուժն օգտագործելու ոլորտում առկա խնդիրների լուծմանը, իհարկե, ձեզ հետ միասին»,- նշել է նախարար Վ.Դումանյանն աշխատակազմի հետ հանդիպմանը։

Աշխատանքային խորհրդակցության ընթացքում նախարարի տեղակալներն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են այս պահին ծառացած հրատապ լուծում պահանջող հիմնախնդիրները։

Անդրադարձ է եղել մինչև տարեվերջ պարտադիր իրականացման ենթակա բյուջետային ծրագրերին, Արցախից Հայաստանի Հանրապետություն տեղափոխված դպրոցականների կրթության կազմակերպման, պատերազմական գործողություններին մասնակցած ուսանողների համար նախարարությունում քննարկվող սոցիալական ծրագրերին, մշակութային ժառանգության պահպանմանը և ոլորտային այլ խնդիրների։

Նմանատիպ Հոդվածներ

Հայտնի է ԿԳՄՍ նոր նախարարի անունը

Նատա Հարությունյան

ԿԳՄՍ նախարարի ժամերը հաշված են

Նատա Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Ա. Հարությունյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի նորանշանակ ներկայացուցչին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին