-4.9 C
Yerevan
5 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 04.12.2023
Գլխավոր » 81-ամյա կինը մահացել էր որդու պատճառած վնասվածքներից․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը
Այլ Լուրեր

81-ամյա կինը մահացել էր որդու պատճառած վնասվածքներից․ Շենգավիթի ոստիկանների բացահայտումը

Նոյեմբերի 13-ին շտապօգնության խումբ էր ահազանգով մեկնել Ներքին Շենգավիթի 9-րդ փողոցի 2-րդ շենք։ Տարեց կնոջն օգնության շտապած բուժխումբն արձանագրել էր, որ 81-ամյա կինը մահացած է և տեղեկությունը փոխանցել էր ոստիկանության Շենգավիթի բաժին։ Բնակարան մեկնեցին նաև օպերատիվ-քննչական խմբեր ու դատաբժիշկ։

Արտաքին զննությամբ՝ դիակի վրա կապտուկներ հայտնաբերվեցին։ Ըստ դատաբժշկի՝ կինը մահացել էր մարմնական վնասվածքներ ստանալու հետևանքով։ Տարածքային քննչական բաժնում քրեական գործ հարուցվեց, որի շրջանակներում Շենգավիթի քրեական հետախույզները ձեռնարկեցին բազմաբնույթ օպերատիվ միջոցառումներ։ 10-օրյա հետևողական աշխատանքի արդյունքում իրավապահները փաստական տվյալներ ձեռք բերեցին, որ տարեց կնոջը մարմնական վնասվածքը պատճառել էր որդին։ Նոյեմբերի 23-ին 43-ամյա տղամարդը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, ապա ներկայացվեց նախաքննական մարմնին ու ձերբակալվեց։

Նրան մեղադրանք է առաջադրվել, խափանման միջոց էլ ընտրվել է կալանավորումը։ Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Նմանատիպ Հոդվածներ

Ոստիկանների ու ակցիայի մասնակիցների միջև տեղի է ունեցել ընդհարում․ ոստիկաններից մեկի ինքնազգացողությունը վատացել է

Նատա Հարությունյան

Հացիկ գյուղի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով

Նատա Հարությունյան

Ոստիկաններն այսօր ու նախկինում (տեսանյութ)

Նատա Հարությունյան
Բեռնում.....