-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126787.2 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ
Այլ Լուրեր

Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նոյեմբերի 27-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել  Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի ընդլայնված կազմով նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են գերիների փոխանակման բանակցությունների գործընթացին, անհետ կորած անձանց հայտնաբերման ուղղությամբ իրականացվող որոնողական աշխատանքներին վերաբերող մի շարք հարցեր:

  Մանրամասն անդրադարձ է կատարվել զոհված, անհայտ կորած, վիրավոր զինծառայողների ընտանիքների անդամների սոցիալական ապահովման ու հոգեբանական աջակցության խնդիրներին, ընտանիքների անդամներին վերջին զարգացումների մասին օպերատիվ կերպով համապարփակ տեղեկատվության տրամադրման հարցերին: 

Քննարկվել է նաև զոհվածների դիերի նույնականացման գործընթացի արագացման խնդիրը:

Փոխվարչապետի կողմից գերատեսչությունների ղեկավարներին տրվել են հանձնարարականներ առկա խնդիրները հնարավորինս կարճ ժամկետներում լուծելու ուղղությամբ: 

Հանրությանը պարբերաբար կներկայացվի նաև տեղեկատվություն գերեվարված անձանց վերադարձի ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ կառավարության գործադրած ջանքերի վերաբերյալ:

Նմանատիպ Հոդվածներ

Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակը պարզաբանել է գերիների թվական տվյալները չհրապարակելը

Նատա Հարությունյան

Նժդեհ Հովսեփյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար

Նատա Հարությունյան

Դավիթ Մանուկյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին