-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Կարմիր խաչում բոլո՞րն են հիվանդ կորոնավիրուսով. Անհետ կորածների հարազատները վրդովված են. «Ժամանակ»
թերթերի տեսություն

Կարմիր խաչում բոլո՞րն են հիվանդ կորոնավիրուսով. Անհետ կորածների հարազատները վրդովված են. «Ժամանակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժամանակ» թերթը գրում է.

 «Անհետ կորած զինվորների հարազատները իրենց նախաձեռնությամբ մեկնել են Ստեփանակերտ, հանդիպել Արցախի նախագահի, ԱԻ նախարար Կարեն Սարգսյանի և ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ, ովքեր խոստացել են անմիջապես վերսկսել որոնողական աշխատանքները: Սակայն պարզվել է, որ ադրբեջանական կողմը պահանջում է, որ որոնողական աշխատանքներին մասնակցեն նաև Կարմիր խաչի ներկայացուցիչները, որոնց բացակայությունն էլ պատճառաբանվել է կորոնավիրուսով հիվանդ լինելով:

Երբ Երևանում մնացած անհետ կորածների հարազատները դիմել են Կարմիր խաչի երևանյան գրասենյակ և պահանջել, որ Ստեփանակերտ ուղարկեն կազմակերպության առողջ աշխատակիցների, պարզվել է, որ կազմակերպությունում բոլորն են հիվանդ:

Անհետ կորածների հարազատները վրդովված են՝ Կարմիր խաչը հումանիտար առաքելությանը նպաստելու փոխարեն, ինքն է դարձել հումանիտար առաքելության իրականացման խոչընդոտ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին