13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136041.6 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Արցախի պատգամավորի խոսքով` մոտ 25 հազարի է հասնում տնազուրկների թիվը. «Հրապարակ»
թերթերի տեսություն

Արցախի պատգամավորի խոսքով` մոտ 25 հազարի է հասնում տնազուրկների թիվը. «Հրապարակ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հրապարակ» թերթը գրում է.

 Արցախցի այն ընտանիքները, որոնք պատերազմի արդյունքում կորցրել են իրենց տները, որոնց բնակավայրերն անցել են թշնամու վերահսկողության տակ, վերադառնում են Արցախ, Ստեփանակերտ, Ասկերան՝ Արցախի այլ բնակավայրեր, որտեղ պետությունը նրանց համար բնակարաններ է վարձում։ Արցախի խորհրդարանի իշխող խմբակցության ղեկավար Արթուր Հարությունյանն այդ մասին ասաց․ «Ազատ բնակարանները հրատապ կարգով գույքագրվել են ու շարունակվում են գույքագրվել, պայմանագիր է կնքվում տանտիրոջ հետ, ովքեր ինչ-ինչ պատճառներով հիմա Արցախում չեն ապրում, բայց տուն ունեն, Արցախի Հանրապետությունն այդ գումարը փոխանցում է բնակչի փոխարեն»։

Թե որքան գումարի մասին է խոսքը՝ նա չհստակեցրեց։ Շատերին դեռ ժամանակավոր կացարան են տվել վարչատարածքային տարբեր կառույցներում՝ մանկապարտեզներ, մշակութային տներ եւ այլն։ Իսկ ինչքա՞ն է տնազուրկների թիվը․ Հարությունյանը մոտավոր թիվ ասաց՝ մոտ 25 հազար։ Մեկ տարի էլ բնակիչներն անվճար, բայց լիմիտավորված կօգտվեն հոսանքից, ինտերնետ եւ հեռախոսային կապից։ Սահմանվել է նաեւ յուրաքանչյուր ընտանիքի, ամեն շնչի հաշվով, ամսական 60 հազարական դրամ գումար տրամադրել։ Ենթադրենք, 5 հոգանոց ընտանիքում աշխատում է մեկը եւ ստանում 150 հազար դրամ աշխատավարձ, 150 հազար էլ պետությունը կտրամադրի, որ կարողանան գոյատեւել։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին