-1 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126144 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » «Այս պատերազմը շատ թանկ է արժենալու մեր տնտեսության վրա». «Փաստ»
թերթերի տեսություն

«Այս պատերազմը շատ թանկ է արժենալու մեր տնտեսության վրա». «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» թերթը գրում է.

Այս պատերազմը շատ թանկ է արժենալու մեր տնտեսության վրա։ Ուշքի գալու համար ժամանակ չկա, պետք է գործել։ Բայց ինչի՞ց սկսել։ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը նշում է, որ այս պահին ինչ-որ բան ասելը բավականին բարդ է, անորոշություն կա։ «Նախօրոք չենք կարող կանխագուշակել, թե ինչ կլինի։ Մի պահ դրամն արժեզրկվեց, դոլարի փոխարժեքը բարձրացավ, հիմա մի փոքր կարգավորվել է։ Այս պահին, կարծես թե, ամեն ինչ շատ կատաստրոֆիկ է, բայց եթե այսպես էլ մնա, պետք է ուրախ լինենք։ Այս աղետալի վիճակից, պատերազմից, այսքան կորուստներից հետո դեռ չգիտենք էլ՝ ինչ կլինի։ Կրկնվեմ՝ եթե այսպես մնա, լավ կլինի։ Տնտեսության մասին։ Ամեն ինչ թողնված է ինքնահոսի։ Բոլորը պետք է սկսեն աշխատել ուժերի գերլարումով։

Բայց կա ներդրումների հետ կապված կարևոր խնդիր։ Երկիրը պետք է այնքան կայունանա, որ ներդրողները գան Հայաստան, քանի որ այս պարագայում բիզնեսմենների համար Հայաստանն առայժմ ռիսկային երկիր է ու դեռ երկար ժամանակ այդպես է լինելու։ Սպասելիքներ չկան նաև երկրի տնտեսությանը զարկ տալու առումով։ Ամեն ինչ ինքնահոսի է մատնված, մինչև կլինի կայունություն։ Սահմանների հետ կապված ամեն օր խնդիրներ են առաջանում, դրանք հստակ նշված չեն։ Մինչև այս բոլոր հարցերը չկարգավորվեն, մենք չենք կարող դրական ինչ-որ բաներ սպասել, քայլեր ակնկալել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Չիլինգարյանը։ Նշում է՝ հետևում է նաև ապրանքների գնաճին, նկատում է, որ ներկրվող ապրանքների դեպքում գնաճ կա։

«Ամեն դեպքում պետք է հաշվի առնել, որ պատերազմական իրավիճակում ենք, իսկ դա չէր կարող չանդրադառնալ նաև ապրանքների գների վրա»,-նշում է մեր զրուցակիցը։ Չիլինգարյանն ընդգծում է՝ այս պահին շատ կարևոր է մեր երկրի ներսում գործունեություն ծավալող տնտեսվարողներին մոբիլիզացնելը։ «Դա անելն ավելի հեշտ կլինի, քան ներդրողներ բերելը։ Հայաստան ներդրողներ կբերի միայն կայունությունը։ Կառավարությունից այսքան ժամանակ ոչ մի նորմալ բան չտեսանք, հիմա հստակ քայլեր են պետք, տեսնենք՝ կանե՞ն այդ քայլերը։

Օրինակ՝ փակվում են հագուստի խանութները։ Բնական է՝ առևտուր չկա, մարդիկ հագուստ գնելու մասին չեն մտածում, այլ հոգ են տանում առօրյա ծախսերի մասին, բոլորը մտահոգված են, անհանգստանում են, թե ինչ է լինելու։ Այն, որ տնտեսվարող սուբյեկտները դադարեցնում են իրենց գործունեությունը, ազդելու է բյուջեի վրա։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին