-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ. «ՀԺ»
թերթերի տեսություն

Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել. Սյունիքի փոխմարզպետ. «ՀԺ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Դավիթ Բեկ բնակավայրի վարչական տարածքից ոչ մի հեկտար հող ոչ մեկին չի անցել»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող այն լուրերը, թե գյուղի որոշ հողատարածքներ անցել են թշնամուն.

Ինչ վերաբերում է Դավիթ Բեկ բնակավայրի վարչական ղեկավարի՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում հայտնած այն տեղեկությանը, թե 300 հեկտար անցել է թշնամուն, մարզպետի տեղակալը պարզաբանեց. «Վարչական ղեկավարը նկատի է ունեցել, որ նշված 300 հեկտար հողատարածքները մինչեւ վերջերս մշակում էին Դավիթ Բեկ բնակավայրի գյուղացիները, բայց տարածքը գտնվել է Կուբաթլուի տարածքում, պարզապես գյուղի բնակիչներն են տարիներ շարունակ մշակել։ Հիմա փաստացի այլեւս անհնար է մշակել մեր կողմից: Վարչական ղեկավարը դա է նկատի ունեցել, եւ փաստ է, որ Դավիթ Բեկի վարչական տարածքից ոչ մի հեկտար հողակտոր չի պակասել ու չի կարող պակասել»:

Նշված 300 հեկտար հողամասերի մի մասը վարելահողեր են եղել, մի մասը՝ խոտհարքներ, այսօր արդեն, երբ նշված տարածքներն անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ, գյուղացիները խնդրի առաջ են կանգնել: Նմանատիպ խնդրի են բախվել մի քանի այլ համայնքների բնակիչներ եւս. «Բոլոր տեղերում էլ խնդիրները նույնն են. անասնապահությամբ ու հողագործությամբ զբաղվող մարդկանց մեծ մասը օգտվել է այդ հողերից: Այս փուլում այդ մարդկանց համար խնդիրներ են առաջացել, քանի որ մարդիկ նախապես պլանավորել են իրենց խոտհարքներն ու վարելահողերը: Խնդիրը հիմա դրա է հետ կապված, ու մենք հիմա պետք է հասկանանք, թե այդ բնակիչներին որտեղ ենք հող տրամադրելու, որ այս բացը լրացնեն»:

Մարզպետի տեղակալը մեկ անգամ եւս վստահեցրեց՝ Սյունիքի վարչական տարածքներից ոչ մի հեկտար եւ որեւէ հողակտոր չկա, որ մնացել է հակառակորդի մոտ, կամ նրանք առաջ են եկել:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին