-3 C
Yerevan
20 Հունվարի, 2021
126758.4 By Google Analytics 19.01.2021
Գլխավոր » Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների. «Ժողովուրդ»
թերթերի տեսություն

Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների. «Ժողովուրդ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետեւանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը:

Ըստ այդմ, միանվագ դրամական օգնությունը նշանակում եւ վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: Խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն 300 հազար դրամի չափով միանվագ աջակցություն տրամադրելու մասին է: Սակայն սա միակ ծրագիրը չէ. արցախահայության աջակցության համար այս պահին կա 2 հաստատված միջոցառում:

Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով:

Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում: Այս 2 միջոցառումն է հաստատված, նաեւ քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, որոնք այս պահին, իրենց բնակավայրերերի կորստով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաեւ որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան: Սա արցախցիների համար, սակայն սկսվել է նաեւ զինվորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու գործընթացը:

Երեկվա դրությամբ Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների: Նշենք, որ զոհված, անհայտ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամի ֆինանսական հատուցում, այնուհետեւ յուրաքանչյուր ամիս 20 տարի շարունակ հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ։ Գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինծառայողի զինվորական աստիճանով՝ ժամկետային է, պայմանագրային, թե սպա։

Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետեւ կրկին քսան տարի շարունակ՝ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք եւ ավելի երեխաներ, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի։

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին