«Ժամանակ» թերթը գրում է.
«Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանը հիմա ակտիվորեն բանակցում է Թուրքիայի և Վրաստանի իշխանությունների հետ աբխազական երկաթգիծը վերաբացելու ուղղությամբ:
Ըստ մեր աղբյուրի՝ ռուս մասնագետները արդեն ուսումնասիրում են երկաթգծի աբխազական հատվածի վիճակը և այն վերականգնելու նախագծային աշխատանքներ են իրականացնում:
ՌԴ նախագահ Պուտինը այդ թեմայով բանակցություններ է վարել նաև Վրաստանի վարչապետ Գախարիայի հետ: Ռուսները նպատակ ունեն աբխազական երկաթուղու գործարկման միջոցով միանալ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին:
Աբխազական երկաթուղու շահագործման դեպքում Հայաստանը երկաթուղային կապ կունենա Ռուսաստանի հետ»:
Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում
