3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Իշխանությունները պարտավոր են բացատրել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ
Այլ Լուրեր

Իշխանությունները պարտավոր են բացատրել՝ մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ լուծումներ են նախատեսված. ՄԻՊ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ պատերազմից հետո երկրի սահմանների հետ կապված զարգացումների կամ լուծումների մասին։ Հայտարարության մեջ ասվում է․

«Իշխանություններն պարտավոր են բացատրել, մանրամասն պարզաբանել՝ այս պատերազմից հետո մեր երկրի սահմանների հետ կապված ինչ կոնկրետ զարգացումներ կամ լուծումներ են նախատեսված։ 

Ու դա նրանք չպետք է անեն այն պատճառով, որ ստիպված են չեզոքացնել մեր երկրի անվտանգությանն առնչվող անսպասելի զարգացումների հետևանքները կամ մեղմել հանրության զայրույթն այդ անսպասելի զարգացումների կապակցությամբ։

Պետք է ի վերջո գիտակցել, որ խոսքը մեր պետության պաշտպանության, մեր ժողովրդի ու յուրաքանչյուր անձի ֆիզիկական անվտանգության ու ապահովության մասին է։ 

Չի կարելի հանրությանը պահել անորոշության մեջ, մարդկանց ու հատկապես սահմանային գյուղերի բնակիչների համար ստեղծել տագնապային վիճակներ ու այդ ամենով խաթարել հոգեկան անձեռնմխելիությունը, մարդկանց պահել անընդհատ լարվածության մեջ։ 

Սրանք պետության ուղիղ պարտավորություններն են, պոզիտիվ պարտավորությունները յուրաքանչուր մարդու հանդեպ»։

Նմանատիպ Հոդվածներ

Դատապարտելի է Վազգեն Մանուկյանի կողմից Գյումրիում վիրավորական ձևակերպումներ օգտագործելը քացաքացիներին ուղղված իր խոսքում. ՄԻՊ

Անի Գրիգորյան

ՀՀ-ին վերաբերող ցանկացած միջոցառում պետք է իրականացվի Սահմանադրության երաշխավորմամբ. ՄԻՊ

Նատա Հարությունյան

Նամականիշում բժշկական արտահագուստով մարդը քիմիական ախտահանման է ենթարկում Արցախը հայերից. ՄԻՊ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին