3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Արցախի ԱԻՊԾ-ն Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում կիրականացնի ռումբերի և հրթիռների վնասազերծում
Այլ Լուրեր

Արցախի ԱԻՊԾ-ն Ասկերանի շրջանում և Ստեփանակերտում կիրականացնի ռումբերի և հրթիռների վնասազերծում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում և Ստեփանակերտի Կրկժան թաղամասում նոյեմբերի 28-ին, ժամը 11։45-ին կիրականացվի ականների, չպայթած ռումբերի և հրթիռների վնասազերծում։

Այս մասին տեղեկացնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

«ԱԻ պետական ծառայության սակրավորական խմբերը զենք-զինամթերքը հավաքել են բնակավայրերին հարող տարածքներից։ Պայթյուն լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել՝ սակրավորներն են աշխատում»,- նշում են ԱԻՊԾ-ից և հորդորում քաղաքացիներին՝ որևէ զենք կամ անծանոթ իր հայտնաբերելու դեպքում, անհապաղ զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին