3.1 C
Yerevan
6 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 05.12.2023
Գլխավոր » Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած շտապ բուժօգնության թիմին
Այլ Լուրեր

Առողջապահության նախարարի տեղակալն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած շտապ բուժօգնության թիմին

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ընդունել է Միացյալ Թագավորությունից Հայաստան ժամանած Շտապ բուժօգնության թիմի անդամներին և քննարկել Հայաստանում նրանց գործունեության վերաբերյալ բժշկական, ինչպես նաև կազմակերպչական հարցեր:

Նշենք, որ թիմն այցելել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հրավերով և Հայաստանում կմնա 5 շաբաթ: Առաքելությունը նպատակ ունի աջակցելու Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության ծանր և ծայրահեղ ծանր դեպքերը կառավարելու և համավարակի դեմ պայքարի գործում: «Մեր կառավարությունը համավարակի առաջին օրվանից անում է հնարավոր ամեն բան կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարելու և բուժհաստատություններին մարդկային ռեսուրսներով, անհրաժեշտ սարքավորումներով ու դեղամիջոցներով ապահովելու համար»,- նշել է փոխնախարարը` հավելելով, որ կարևորում է այս ոլորտում միջազգային համագործակցությունը:

Բուժաշխատողներից և միջազգային փորձագետներից բաղկացած խումբն իր առաքելության շրջանակներում կանցկացնի դասընթացներ, փորձի փոխանակում: Միացյալ Թագավորության Շտապ բուժօգնության թիմը կաջակցի Հայաստանի առողջապահության նախարարությանը՝ ամրապնդելով և զարգացնելով առողջապահական ծառայությունների կարողությունները՝ COVID-19-ի շրջանակներում:

Լենա Նանուշյանը շնորհակալություն է հայտնել բժշկական թիմի անդամներին` հայ բժիշկների կողքին կանգնելու և համատեղ գործունեություն ծավալելու պատրաստակամության համար և հույս հայտնել, որ համագործակցությունը կլինի շարունակական:

Նմանատիպ Հոդվածներ

Մասնագետները բարձրացրել են դպրոցների, մանկապարտեզների, այլ ուսումնական հաստատությունների սահմանափակումների վերաբերյալ մի շարք հարցեր

Նատա Հարությունյան

Լենա Նանուշյանը նշանակվել է առողջապահության նախարարի առաջին տեղակալ

Անի Գրիգորյան

Փոխնախարարի խոսքով՝ ծխախոտին առնչվող նախագծի ընդունման դեպքում տնտեսությունը կկորցնի 35 մլն դոլար

Անի Գրիգորյան
Բեռնում.....