9.1 C
Yerevan
1 Դեկտեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 30.11.2023
Գլխավոր » Տեսնում եմ համագործակցության հնարավորություն. Արման Բաբաջանյանը՝ ՔՊ-ից ինչ-որ մեկի կամ խմբի հետ համագործակցելու մասին
Հարցազրույցներ

Տեսնում եմ համագործակցության հնարավորություն. Արման Բաբաջանյանը՝ ՔՊ-ից ինչ-որ մեկի կամ խմբի հետ համագործակցելու մասին

NewArmenia.am-ի հարցերին պատասխանում է «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը:

-Պարո՛ն Բաբաջանյան, այսօր խոսակցություններ կան, որ արտահերթ ընտրությունները կարող են ավելի շուտ լինել: Նման հավանականություն տեսնո՞ւմ եք և, օրինակ, ե՞րբ դա կարող է լինել:  

— Կարծում եմ, արտահերթ ընտրություններն անխուսափելի են։ Տպավորություն ունեմ, որ վարչապետի հրապարակած ճանապարհային քարտեզի վերջին կետը՝ հունիսին հաշվետվությամբ հանդես գալու վերաբերյալ, հենց արտահերթ ընտրության մասին հավաստիացում է։ Արտահերթ գործընթացները անխուսափելի են, առանց արտահերթ ընտրության օրվա մասին հստակ հայտարարության, մենք ոչ միայն դուրս չենք գա այս ճգնաժամից, այլև կլեգիտիմացնենք բոլոր ծայրահեղ քայլերն ու գործողությունները, որոնք նպատակ ունեն հասնել վարչապետի անհապաղ հրաժարականին։ Հայաստանն այսօր ունի երկու կենսական հրամայական՝ թույլ չտալ ներքին ապակայունություն և իրավիճակի անկառավարելիություն, և, միևնույն ժամանակ, Արցախի ու Հայաստանի անվտանգության ու ճակատագրի անգամ մեկ սանտիմետր փրկելու համար կանգ չառնել որևէ քաղաքական հնարավորության, անգամ արտահերթ ընտրության առաջ:

— Ո՞ւմ եք տեսնում ապագա վարչապետի պաշտոնում:

-Անկեղծ ասած, այս հարցը ինձ համար գոյություն չունի, քանի դեռ ժողովրդի կամարտահայտության հիման վրա չեն կայացել ընտրություններ։

— Ապագայում տեսնո՞ւմ եք քաղաքական համագործակցության հնարավորություն ՔՊից որևէ մեկի կամ որևէ թիմի հետ։

— Ներկայում և ապագայում տեսնում եմ համագործակցության հնարավորություն բոլոր քաղաքական, կրկնում եմ քաղաքական միավորների հետ, որոնց նպատակը Հայաստանի ապագան է։ Մեզ պետք է հիմա օպերատիվ աշխատանք առկա իրավիճակում մեր շահերի առավելագույնս վերականգնման համար, և մեծ, տիտանական աշխատանք հոգեբանական անկումը կասեցնելու, մարդկանց մեջ ապրելու անհագ կամք ու վճռականությունը վերականգնելու համար: Մեր ռազմավարությունը պետք է լինի հիմա ապագայի մեծ հաղթանակի ուղենշով: Սա ենթադրում է հիմնավորապես այլ որակի հանրություն, քաղաքական դաս, ներքին հարաբերություններ, տնտեսություն, ռազմավարական դիտարկումներ, ապագայագիտություն, աշխարհընկալում և այլն, և այլն: Այս ամենը ենթադրելու են խորքային քննարկումներ ու բանավեճեր, մրցակցության մշակույթ, ներքին պայքարի մշակույթ: Էս բոլորը հարցեր են, որոնք բաց ենք թողել առաջին հաղթանակի ավարտից մինչև երկրորդ պատերազմի սկիզբ: Մենք գտնվում ենք իրավիճակում, երբ մեքենան կանգնել է անդունդի ծայրին, հաջողվել է ինչ-որ կերպ արգելակել, սակայն դիմացի անիվները կախված են օդում և գրեթե գերճշգրիտ շարժումներից է կախված, թե որ կողմ կլինի ճակատագրական ընթացքը՝ դեպի անդո՞ւնդ, թե՞ անդունդի պռնկից դեպի հետ: Ամբողջ հարցն այն է, թե ինչպես ենք դուրս գալու այս իրավիճակից: Այդ գործընթացում առանցքայինը, անշուշտ, մեր ուժն է, հոգեբանական և մտավոր ուժը, կամքը և վճռականությունը, ապագա կառուցելու մեր մտքի շրջանակը, ծավալը, այդ ապագայի մեր պատկերացումները:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Հայաստանում ժողովրդավարական գործընթացները անշրջելի դարձնելու համար շնորհավորում եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության բոլոր գործընկերներիս․ Արման Բաբաջանյան

Նատա Հարությունյան

Ըստ Բաբաջանյանի՝ դատական համակարգը կախված է որոշակի շրջանակներից

Անի Գրիգորյան

Սա ամբողջությամբ քաղաքական որոշում էր. Բաբաջանյանը՝ Քոչարյանի գործով որոշման մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....