7.1 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 28.11.2023
Գլխավոր » ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիաթար Գոշ» մեդալով
Այլ Լուրեր

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը պարգևատրվել է «Մխիաթար Գոշ» մեդալով

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին «Մխիաթար Գոշ» մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել: Այս մասին տեղեկացանք ՀՀ նախագահի կայքէջից:

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի. Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետ Սասուն ՄհերիԽաչատրյանին պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով»,- նշված է հրամանագրում:

ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով «Մխիթար Գոշ» մեդալով պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը:

Նմանատիպ Հոդվածներ

Ի՞նչ է կատարվում Հակակոռուպցիոն կոմիտեում. «Ժողովուրդ»

Սերինե

Սասուն Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում Արաբական Միացյալ Էմիրությունների գործերի ժամանակավոր հավատարմատարին

Նատա Հարությունյան

Սասուն Խաչատրյանը ՀՔԾ-ում ձևավորված ջոկատի հետ մարտական գործողությունների կատարման վայրերից մեկում է

Անի Գրիգորյան
Բեռնում.....