3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Աջակցել մարդասիրական աղետի հաղթահարմանը. Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը
Աշխարհ

Աջակցել մարդասիրական աղետի հաղթահարմանը. Lancet Global Health-ը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Աշխարհահռչակ Lancet Global Health պարբերականը տպագրել է աշխարհի 65 բժշկի նամակը` Հայաստանում, Արցախում պատերազմի և կորոնավիրուսի հետևանքով մարդասիրական աղետի վերաբերյալ։ Այս մասին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

«Հեղինակների թվում են Մեծ Բրիտանիայի նախկին առողջապահության նախարար Լորդ Արա Դարզին, Նորվեգիայի թագավորական մրցանակի դափնեկիր Հայրազատ Ղազարյանը, պրոֆեսոր Բյորն Էդվինը, Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանը, Մանկական քաղցկեղի կենտրոնի ղեկավար Գեւորգ Թամամյանը, հայտնի բժիշկներ Բրայս Գայետը, Լուկա Ալդրգիետտին, Իվան Կոզակովը, Շանթ Շեքերդիմյանը, Իբրահիմ  Դաղերը, Ստավրոս Անտոնիուն, Գարրի Ասլանյանը և այլ հայ, արտասահմանցի բժիշկներ և ես: Նամակը ուղարկել էինք դեռևս պատերազմի օրերին, եւ տպագրվել է նախօրեին»,-նշել է Արմեն Մուրադյանը։

Նամակում մանրամասն ներկայացվում է Հայաստանում և Արցախում կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը, որին սեպտեմբերի 27-ից գումարվեց պատերազմն իր ամբողջ հետևանքներով, երբ թիրախավորվեցին քաղաքացիական ենթակառուցվածքները, եկեղեցիները, դպրոցները, բուժհաստատությունները: Առկա ճգնաժամով պայմանավորված՝ նամակում կոչ է արվում միջազգային բժշկական հանրությանը և բժիշկներին ազդելու իրենց կառավարությունների վրա, որպեսզի վերջիններս գործադրեն ամեն ջանք Արցախի նկատմամբ որևէ հետագա ռազմական ագրեսիա կանխելու, ինչպես նաեւ Հայաստանին ու Արցախին միջազգային  օգնություն տրամադրելու և մարդասիրական աղետից դուրս գալուն օգնելու համար:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին