-0.9 C
Yerevan
29 Նոյեմբերի, 2023
249596.8 By Google Analytics 27.11.2023
Գլխավոր » ՄԻԵԴ-ը բավարարել է ևս 13 հայ գերիների հետ կապված բողոքը. նրանցից մեկը տարեց կին է
Գլխավոր Նորություններ

ՄԻԵԴ-ը բավարարել է ևս 13 հայ գերիների հետ կապված բողոքը. նրանցից մեկը տարեց կին է

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը բավարարել է ևս 13 հայ գերիների մասով բողոքները և պահանջել կիրառել հրատապ միջոց: Այս մասին NewArmenia.am-ի հարցին ի պատասխան ասաց հայ գերիների հարցերով զբաղվող իրավապաշտպան, արդարադատության նախկին նախարար Արտակ Զեյնալյանը:

Այդ խմբի գերիներից 10-ը զինվորականներ են, 3-ը՝ քաղաքացիական անձինքը: Ընդ որում նրանց մեջ են 80-անց ամուսիններ, որոնք գերեվարվել են Հադրութի գյուղերից: Գերեվարված տարեց կնոջ անունը Արեգա է:

Հիշեցնենք, որ հայ գերիների ընտանիքի անդամների անունից դիմումներ են ներկայացվել Եվրոպական դատարան՝ կյանքի և անմարդկային վերաբերմունքից զերծ լինելու իրավունքները պաշտպանելու մասին հրատապ միջոց կիրառելու պահանջով:

Եվրոպական դատարանը Ադրբեջանի կառավարությունից պահանջել է փաստաթղթավորված տեղեկություն նրանց գերեվարման փաստի, գտնվելու վայրի, պահման պայմանների և բժշկական սպասարկման վերաբերյալ:

Վերջին շրջանում, ըստ Զեյնալյանի, ՄԻԵԴ-ը հրատապ միջոց կիրառելու որոշում է կայացրել մոտ 40 հայ գերու վերաբերյալ:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Կարմիր խաչի ներկայացուցիչները դեկտեմբերին այցելել են Բաքվում պահվող հայ ռազմագերիներին

Նատա Հարությունյան

ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կողմից ներկայացված գանգատը ընդդեմ Հայաստանի չի ընդունել որպես նոր, ինքնուրույն գանգատ

Նատա Հարությունյան

ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել մինչև հունիսի 4-ը՝ տեղեկություն տալու գերեվարված 6 հայ զինծառայողի մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....