3 C
Yerevan
17 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 16.01.2021
Գլխավոր » Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին
Այլ Լուրեր

Յուրի Ջորկաեֆն իր զորակցությունն ու ցավակցությունն է հայտնել Արցախում զոհվածների հարազատներին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ֆրանսահայ հանրահայտ ֆուտբոլիստ, ֆուտբոլի աշխարհի 1998թ․ չեմպիոն Յուրի Ջորկաեֆը, ով գտնվում է Երևանում, Ֆրանսիայից Հայաստան բերված հումանիտար օգնության վերաբերյալ ասուլիսի ժամանակ իր զորակցությունը հայտնեց զոհվածների հարազատներին:

Ֆուտբոլիստը նշեց, որ արցախահատությանն ուղղված մարդասիրական օգնությունը հատուկ և արտակարգ առաքելություն է:

«Մենք հասկացել ենք, որ սա շատ հատուկ և արտակարգ առաքելություն է, որը ղեկավարվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, արտաքին գործերի պետքարտուղարի, ինչպես նաև Ճգնաժամային կենտրոնի տնօրենի կողմից»,- ասաց Ջորկաեֆը:

Նրա խոսքով՝ այսպիսով օգնության առաջին քայլերն են արվում, որոնք կլինեն շարունակական:

Ֆրանսիական հումանիտար օգնության երկրորդ ինքնաթիռը Հայաստան է ժամանել նոյեմբերի 27-ին: Ֆրանսիայից մարդասիրական օգնությունը տեղափոխող առաջին ինքնաթիռը Երևան էր ժամանել նոյեմբերի 22-ին: Ֆրանսիայի ԱԳՆ-ի ճգնաժամային կենտրոնի վարձակալած ինքնաթիռը բերել էր բժշկական սարքավորումներ և դեղեր Հայաստանի առողջապահական համակարգի կարողությունները ուժեղացնելու նպատակով, ինչպես նաև առաջին անհրաժեշտության պարագաներ Հայաստանում գտնվող Լեռնային Ղարաբաղի տեղահանված անձանց համար:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին