13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136038.4 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Մեր օրակարգում 1 հարց կա` երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք պատկերացնում, շատերը չեն հավատում. Տավուշի մարզպետ
Այլ Լուրեր

Մեր օրակարգում 1 հարց կա` երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք պատկերացնում, շատերը չեն հավատում. Տավուշի մարզպետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Մեր օրակարգում 1 հարց կա, երկրի զարգացումը այնպիսի տեմպերով, ինչպիսին չենք տեսել, չենք պատկերացնում, շատերը չեն հավատում։ Ես հավատում եմ:

Կրթության եւ գիտելիքի գերակայությունը ընտանիքից, համայնքից մինչեւ համալսարան, բիզնես, պետական կառավարման համակարգ: Աշխատանքի գերակայությունը, աշխատող, արարող մարդը ամենաարժանապատիվ, ամենամեծ հարգանքի արժանի մարդն է։

Բոլորիս ջանքերը պետք է ուղղված լինեն արժեք ստեղծելուն ու դրան համակողմանիորեն աջակցելուն: Եթե համայնքում մեկը ինչ-որ գործ է սկսում, բոլորս պետք է հոգանք դրա հաջողության համար, քանի որ յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր ներդրումը բոլորիս և յուրաքանչյուրիս հաջողության գրավականն է: Մեր անհատական եւ հանրային վարքականոններում նման դրսևորումները նորություն չեն, ժամանակին, երբ գյուղում մեկը տուն էր կառուցում, ամբողջ գյուղը մասնակցում էր ինչով կարող է:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին