
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։
Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն։