-6 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127798.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի հայրենակիցների մասին. ՄԻՊ
Իրավունք

Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի հայրենակիցների մասին. ՄԻՊ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին:

Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։

Արցախահայության բարձր արժանապատվությունն ու պատիվը ողջ հայության միասնության լուսավոր խորհրդանիշներից է։

Հիմա մեզ առավել քան անհրաժեշտ է ունենալ համերաշխություն ու լինել միասնական։ Իսկ նշված արատավոր երևույթները միայն ավելացնում են լարվածությունը, խոչընդոտներ են առաջացնում առկա խնդիրների հրատապ լուծումների համար:

Սիրելի՜ հայրենակիցներ,

խնդրում եմ չներքաշվել նման «քննարկումների»՝ անկախ նրանից ով է դա անում կամ ինչ խմբերում է արվում ու ինչ տեսակի հարցեր են շահարկվում (սոցիալական, քաղաքական և այլն)։

Արման Թաթոյան
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին