13 C
Yerevan
5 Մարտի, 2021
136038.4 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը
Այլ Լուրեր

Կիմ Բալայանը դադարեցնում է հացադուլը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՍԴ նախկին անդամ Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ դադարեցնում է հացադուլը, բայց պայքարը շարունակելու է, շարունակում է կարծել` Փաշինյանը տապալել է սահմանադրական կարգը.

«Նոյեմբերի 24-ին, Հանրապետության հրապարկում, ՀՀ Կառաարության շենքի դիմաց միացա վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հրաժարականը պահանջող հացադուլավորների հանրային գործողությանը, պահանջելով ՀՀ Գլխավոր դատախազությունից, հարուցել քրեական գործ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու փաստով։

Անցնող 6 օրերին հազարավոր քաղաքացիներ, հասարակական, հանրային, քաղաքական գործիչներ իրենց այցելով, հանդիպումներով, հրապարակային հայտարարություններով իրենց զորակցությունն էին հայտնում հիշյալ պահանջներին, միաժամանակ հորդորելով, հրաժարվել հացադուլը շարունակելու ծայրահեղ միջոցից, առաջարկելով այդ պայքարը շարունակել այլ եղանակներով։

Ցանկանում եմ շեշտել, որ գնացել եմ հիշյալ քայլին, պաշտպանելու մեր ժողովրդի տասնյակ հազարավոր զավակների, իմ, զինակից ընկերներիս երեք տասնամյակ տեւած պայքարի, զոհաբերության, նահատակության արդյունքներն ու հաղթանակները։

Մեր ժողովրդի համար, նվիրական պայքարի արդյունքում մենք ձեռք էինք բերել մեծագույն Հաղթանակ, Անկախ Հայրենիք, հպարտություն, որն անթույլատրելի է, որ սխալ, ձախող քաղաքականության, ՀՀ Սահմանադրական կարգը տապալելու հանցավոր գործողությունների արդյունքում դարձնենք առ ոչինչ»։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին