4 C
Yerevan
18 Հունվարի, 2021
126182.4 By Google Analytics 17.01.2021
Գլխավոր » Տղան, որ դաշնամուրը փոխարինեց զենքով. BBC-ի ռեպորտաժն անհետ կորած հայ զինծառայողի մասին
Այլ Լուրեր

Տղան, որ դաշնամուրը փոխարինեց զենքով. BBC-ի ռեպորտաժն անհետ կորած հայ զինծառայողի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Բրիտանական հեղինակավոր BBC լրատվամիջոցը ռեպորտաժ է պատրաստել Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում անհետ կորած զինծառայող 22-ամյա Սողոմոնի մասին:

«Արմենպրես»ի փոխանցմամբ` լրատվամիջոցը նշում է, որ դաշնամուր և սաքսոֆոն նվագող Սողոմոնը կռվի ընթացքում իր երաժշտական գործիքը փոխարինել է զենքով:

«Բանակ գնալուց առաջ սաքսոֆոն սովորեց, որ նվագախումբ ընկնի, բայց այն վայրում, որտեղ ծառայության մեկնեց, նվագախումբ չկար»,- նշում է Սողոմոնի քույրը՝ հավելելով, որ եղբայրը փոքր տարիքից կռիվ անել չէր սիրում:

Սողոմոնի վերաբերյալ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն հոկտեմբերի 1-ից:

«Իրենց հրամանատարն ասում էր, որ նա մահացել է, բայց մյուսն էլ ասում էր, որ հաջորդ օրն իրենք միասին են եղել»,- նշում է անհետ կորած զինծառայողի քույրը:

22-ամյա զինծառայողի հարազատները հույսը չեն կորցնում, որ Սողոմոնը մի օր վերադառնալու է:

«Հույսով սպասում եմ, որ Սողոմոնը պետք է գա»,- նշում է Սողոմոնի հայրը` Կամսարը:

Լրատվամիջոցը հավելում է, որ բազմաթիվ ընտանիքներ սպասում են իրենց անհետ կորած որդիներին: Մինչ օրս էլ շարունակվում է նաև զոհվածների մարմինների նույնականացման գործընթացը:

Նմանատիպ Հոդվածներ

Ժամկետային զինծառայող Վարդան Կիրակոսյանի՝ հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Նատա Հարությունյան

ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում զինծառայող է մահացել

Անի Գրիգորյան

Հորադիզից, Ջաբրայիլից և Իշխանաձորից երեկ դուրս է բերվել 22 զինծառայողի մարմին․ Հունան Թադևոսյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին