-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար
Այլ Լուրեր

Covid-անվտանգության ի՞նչ ընթացակարգ է սահմանված ՀՀ մուտք գործող անձանց համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեպի ՀՀ ուղեւորահոսքի ավելացման համատեքստում, «Զվարթնոց» օդանավակայանում լրացուցիչ հերթերից եւ կուտակումներից խուսափելու համար ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը կրկին հիշեցնում է՝

Ուժի մեջ է ՀՀ կառավարության N 1756-Ն որոշումը, ըստ որի՝

— Եթե ՀՀ մուտք գործող անձն ունի առավելագույնը 72 ժամ վաղեմության բացասական Covid-թեստ ու այն հիմնավորող փաստաթղթեր, ապա ազատվում է ինքնամեկուսացման պարտավորությունից։

— Եթե առկա չեն վերը նշված վաղեմության Covid-բացասական թեստ եւ դա հիմնավորող փաստաթղթեր, ապա անձը պարտադիր պետք է թեստ հանձնի օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և ինքնամեկուսանա՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը։

Չվերթերն աստիճանաբար վերականգնվում են նաեւ «Շիրակ» օդանավակայանում, ուստի այս առումով եւս տեղեկացնում ենք, որ այնտեղ գործում են քովիդ նմուշառման կետեր։

Covid-թեստի պատասխանի առկայությունը ՀՀ մուտք գործող անձի մոտ ստուգում է ՀՀ ԱԱՏՄ սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետերը։

Նմանատիպ Հոդվածներ

Covid-անվտանգության ստուգայցեր`«Զվարթնոց» օդանավակայանում` մեկնման եւ ժամանման սրահներում

Նատա Հարությունյան

«Զվարթնոց» օդանավակայանը հրապարկել է կանոնավոր ավիաչվերթերի ցանկը

Նատա Հարությունյան

ԱՀԿ-ի կողմից իրականացվել է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պատրաստվածության գնահատում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին