-6 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127753.6 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » «Այո, հրավիրվել ենք վարչապետի մոտ». ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը հաստատում է Փաշինյանի մոտ հանդիպումը
Այլ Լուրեր

«Այո, հրավիրվել ենք վարչապետի մոտ». ԲԴԽ անդամ Վիգեն Քոչարյանը հաստատում է Փաշինյանի մոտ հանդիպումը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Այս պահին վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել դատական համակարգի որոշ պատասխանատուների և ներկայացուցիչների: Լուրը NewArmenia.am-ի հետ զրույցում հաստատեց ԲԴԽ անդամ Վիկտոր Քոչարյանը:

«Այո, հրավիրվել ենք վարչապետի մոտ, հիմա հանդիպումը սկսվում է»,-մեր հարցին ի պատասխան ասաց Քոչարյանը: Հստակեցմանը, թե ինչ օրակարգով է հանդիպումը, ԲԴԽ անդամը չկարողացավ պատասխանել՝ նշելով, թե տեղյակ չէ:  

ArmLur.am-ի  տեղեկություններով՝ դատավորներից հրավիրվել են Արթուր Մկրտչյանը, Հովսեփ Բեդեվյանը, Վերաքննիչ դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահ Լիլիթ Թադևոսյանը, իսկ ԲԴԽ-ից հրավիրվել են Լիպարիտ Մելիքջանյանը, Վիգեն Քոչարյանը, Անի Մխիթարյանը և Սերգեյ Չիչոյանը:

Հիշեցնենք, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազությունը Հայաստանի դատական համակարգին ուղղված հայտարարությամբ հանդես եկավ՝  կոչ անելով առաջնորդվել բացառապես ՀՀ օրենքներով և Սահմանադրությամբ՝ նշելով. «Առանձին գործերով ձերբակալությունների, կալանավորման միջնորդությունների քննարկման ընթացքում մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում երբեմն դրսևորվում է վարույթն իրականացնող մարմինների ներկայացրած հիմնավորումների, փաստարկների, ապացույցների ոչ պատշաճ գնահատման, դրանց նշանակության նսեմացման, իրավիճակին ոչ համարժեք վարքագծի դրսևորման անհիմն դիրքավորում, որն արտահայտվում է նաև դատավարական որոշումներով»: Ուստի «շատ դեպքերում նոր հանցագործությունների կանխմանն ուղղված իրավապահ մարմինների ներդրած ջանքերը, իրականացրած տևական, ռեսուրսատար և բարեխիղճ աշխատանքը դառնում է անարդյունավետ»:

Վերջերս դատարանը վերացրեց ռազմական դրության ժամանակ հավաքների արգելքը: Նաև՝ Վերաքննիչ դատարանը հրաժարվեց կալանավորել Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, որը մեղադրվում է վարչապետի սպանությունը նախապատրաստելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 35-300-րդ հոդվածի 1-ին մասի և և Քրօրի 35-305-րդ հոդվածներով:

Դատարանը մերժել է նաև նույն մեղադրանքով ձերբակալված ՀՀԿ-ական Վահրամ Բաղդասարյանի և ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի կալանավորումը:

Հիշեցնենք, որ մինչ վերոնշյալ մեղադրյալների ազատ արձակումը ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը հանդես եկավ դատավորներին ուղղված կոչով՝ մասնավորապես ասելով. «Այսօր է, թերևս, առարկայական ու վերջնական տրվելու շուրջ երկու տարի ողջ հանրությանը ալեկոծած և դատավորներիս համար ամոթալի չարաբաստիկ հարցի պատասխանը. մենք պատերի տակ վնգստացող դատավորնե՞ր ենք, թե՞ հայրենիքին նվիրված ազնիվ պրոֆեսիոնալներ»:

Հենց այս կոչից հետո դատավորներն ազատ արձակեցին ծանր հոդվածներով մեղադրվող Արթուր Վանեցյանին ու Վահրամ Բաղդասարյանին:

Մարինե Խառատյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին