-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127756.8 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Դեսպանն իր երկրի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչն է, ներկայացնում է երկրի շահերը. իսկ ի՞նչ է անում ՌԴ-ում ՀՀ դեսպանը
Այլ Լուրեր

Դեսպանն իր երկրի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչն է, ներկայացնում է երկրի շահերը. իսկ ի՞նչ է անում ՌԴ-ում ՀՀ դեսպանը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրերս մասնավոր այցով Մոսկվայում էր ու հանդիպում էր ռուսաստանահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ։

Նախագահ Սարգսյանն հանդիպմանը մի քանի անգամ անդրադարձավ ՀՀ ներքաղաքական կյանքին, թիրախավորեց երկրում ստեղծված ակնայությունը և լուծումը տեսավ արտահերթ խորհրդարանական ընտրություններում։

Հանդիպմանը ներկա էր նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, ով լսում էր Արմեն Սարգսյանի խոսքը, ի դեպ, որևէ դեպքում առարկություն չունեցավ՝ այդ թվում հարցազրույցների մակարդակով։

Եթե նայենք դասագրքային ճշմարտությանը, ապա դեսպանն իր երկրի բարձրագույն դիվանագիտական ներկայացուցիչն է մեկ այլ երկրում և միջազգային կազմակերպություններում, որը ներկայացնում է իր երկրի շահերն ու հանդիսանում է իր երկրի ղեկավարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ենթադրելի է, որ դեսպանն իր խնդիրների ու գործառույթների շրջանակում պետք է պաշտպանի, հազարավոր հանդիպումներ ունենա, համոզի՝ Հայաստանը պատերզմում պարտվելուց հետո էլ ապրում ու զարգանում է, փոխարենը՝ ուշի ուշով Տողանյանը լսում, ինչու չէ՝ նաև համաձայնում է, որ երկրում անկայուն իրավիճակ է։ Դեսպանն այն անձն է, որ Հայաստանին սպառնացող վտանգներին ականջալուր պետք է լինի, դրանց մասին րոպե առաջ տեղեկացնի իր երկրի ղեկավարությանը, ինչն այսօր մենք, իհարկե, չենք տեսնում։

Հարցի հետ կապված փորձեցինք պարզաբանում ստանալ ՀՀ Արտաքին գործերի  նախարարությունից։ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը դեսպանի պահվածքի հետ կախված որևէ գնահատակն չտվեց և միայն նշեց․ « Դեսպանն ի պաշտոնե ուղեկցում է իր հավատարմագրման երկրի մեկնող բարձրաստիճան պաշտոնյաններին։ Արմեն Սարգսյանը բարձրաստիճան պաշտոնյա է՝ ՀՀ նախագահն է, և դեսպանն ուղեկցել է նրան։ Թե ինչ է ասում նախագահը դեսպանի ներկայությամբ, պետք է նախագահից հարցնել»։ Միևնույնն ժամանակ ԱԳՆ պատասխանը ամենևին զարմանալի չէ։ Ինչ կարելի է սպասել այն կառույցից, որի նորանշանակ նախարար Արա Այվազյանն ընդամենն օրեր առաջ հայտարարել է, թե դիվանագիտության մեջ ձախողում չենք ունեցել, ձախողում ունեցել ենք ռազմադաշտում,այնինչ, եթե կրկին չխորանանք տարբեր թերացումների մեջ, միայն այն, որ երկրում պատերազմ է, արդեն փաստում է՝ դիվանագիտությունը պարտվել է։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին