-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Ադրբեջանի հասարակության մեծ մասը լոյալ է իրենց իշխանությունների և Իլհամ Ալիևի նկատմամբ․ ադրբեջանագետ
Հարցազրույցներ

Ադրբեջանի հասարակության մեծ մասը լոյալ է իրենց իշխանությունների և Իլհամ Ալիևի նկատմամբ․ ադրբեջանագետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը։

Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանում ի՞նչ  տրամադրվածություններ և ի՞նչ իրավիճակ է տիրում։

-Դատելով մամուլից՝ կան որոշ շրջանակներ, որոնք ունեն դժգոհություններ, բայց ընդհանուր առմամբ, պետք է գիտակցենք, որ ադրբեջանցիների մեծ մասն այս պահի դրությամբ գոհ է պատերազմի արդյունքներից, ավելացել է նաև իշխանությունների նկատմամբ լոյալության աստիճանը հասարակության շրջանում։ Որոշակի խնդիրներ կան, իհարկե։ Հասկանալի է, որ պատերազմի հետևանքով որքան տուժել են Արցախն ու Հայաստանը, այդքան էլ կրել է նաև Ադրբեջանը։ Որոշակի դժգոհություններ կան վիրավոր, հաշմանդամ դարձած և զոհված զինծառայողների ընտանիքների շրջանակներում, որոնք պետությունից չեն ստանում աջակցություն։ Նմանատիպ և սոցիալական բնույթի այլ դժգոհություններ կլինեն, բայց ընդհանուր առմամբ, այնպես չէ, որ դա վերածվելու է հասարակության լայն զանգվածների կողմից իշխանության հանդեպ դժգոհությունների, որովհետև այս պահին հասարակության մեծ մասը լոյալ է իրենց իշխանությունների և Իլհամ Ալիևի նկատմամբ։

 -Փաստորեն, պատերազմի վերջնարդյունքը դրակա՞ն ազդեց Իլհամ Ալիևի վարկանիշի վրա։

-Բնական է, եթե պատերազմի արդյունքում Ադրբեջանի բանակը պարտվեր կամ նշանակալի հաջողությունների չհասներ, հասկանալի է, որ Իլհամ Ալիևի լոյալության և իր իշխանության վրա դա կունենար աղետալի նշանակություն։ Նաև հասկանալի է հակառակը, եթե ռազմական ճանապարհով Ալիևը հաղթանակ է տարել, այն նպաստել է նրա  իմիջի բարձրացմանը։

 -Պատերազմի օրերին բազմաթիվ վերլուծաբաններ և քաղաքագետներ ասում էին, որ Իլհամ Ալիևը որևէ դերակատարում չունի, և բոլոր որոշումները կայացնում է Թուրքիայի նախագահը։

-Միանշանակ չափազանցված մոտեցում է՝ գիտական հիմքերից զուրկ։ Ես խիստ կասկածում եմ, որ ձեր նշած բազմաթիվ վերլուծաբաններից թեկուզ մեկը ունի բավարար փաստական հենք՝ պնդելու համար, որ Ալիևը՝ որպես իշխանություն, Ադրբեջանում այլևս գոյություն չունի։ Քիչ թե շատ փաստական բազա կա պնդելու, որ Ադրբեջանում՝ քաղաքական առումով, զգալիորեն մեծացել է Թուրքիայի ազդեցությունը, սակայն դա չի նշանակում, որ այսօր Իլհամ Ալիևը Ադրբեջանում որևէ բան չի որոշում։

 -Ադրբեջանը տեղկատվական բլոկադայից արդեն դուրս եկե՞լ է։

-Ըստ իրենց օգտատերերի՝ այդ սահմանափակումները հանվել են, թե որքանով՝ չեմ կարող ասել, ամեն դեպքում հիմա մուտքը ազատ է սոցցանցերի, բովանդակության առումով չեմ կարծում, թե ամբողջությամբ բացվել են, որովհետև սահմանափակումները մինչև պատերազմն էլ կային։

-Պարո՛ն Հովհաննիսյան, երկու պետությունների և ժողովուրդների հարաբերություններում որևէ բան կփոխվի՞։ Ինչպե՞ս են ապրելու Արցախում հայ և ադրբեջանցի ժողովուրդները միմյանց հարևանությամբ։

-Այս պահին եզրակացություններ անելը բավականին բարդ է, որովհետև նախ ադրբեջանցիների բնակեցումը այդ տարածքներում ժամանակատար գործընթաց է, և թե ինչ զարգացումներ կլինեն այդ շրջանում, բարդ է ասել։ Եթե նկատի ունենանք Ադրբեջանում տարվող տարիների քաղաքականությունը հայերի նկատմամբ, ապա, մեղմ ասած, բարդ է լինելու։ Նրանց մեջ արմատացած ատելությունը մի քանի տարվա ընթացքում չի անհետանալու, և ջերմ հարաբերություններ չեն լինելու։ Պետությունների մասով՝ որոշակի փոփոխություններ, իհարկե լինելու են, բայց ինչ կարգի այս պահին դժվար է ասել։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Փորձագետը բաց աղբյուրներից հավաքել է ադրբեջանական կողմի ոչնչացված զինվորների անունները

Անի Գրիգորյան

Ադրբեջանը Նարեկ Սարդարյանին ստիպել է կարդալ ադրբեջանական կողմի գրած տեքստը․ ադրբեջանագետ

Սերինե

Մինսկի խմբի շահերից չի բխում կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը առավելություն տալը, նրանք Ադրբեջանի պարզունակ շանտաժներով չեն քաղաքականություն վարում․ Տարոն Հովհաննիսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին