-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127760 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրական հոսանքով ապահովելու համար նախատեսվում է ՋԵԿ-ի կառուցում
Այլ Լուրեր

Արցախի Մարտունի քաղաքն էլեկտրական հոսանքով ապահովելու համար նախատեսվում է ՋԵԿ-ի կառուցում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ստեփանակերտի  ու հարակից գյուղերի  էլեկտրամատակարարումն այժմ ապահովվում է  վերականգնված  110  կվտ հզորությամբ ենթակայանի միջոցով: Այս  մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է Արցախի Էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության էներգետիկայի բաժնի պետի պաշտոնակատար Լևոն Գաբրիելյանը:

«Ենթակայանի վերականգնման շնորհիվ  ներկայում Ստեփանակերտն  ու շրջակա գյուղերն ապահովված են կայուն  էլեկտրամատակարարմամբ, իսկ  անջատումները հիմնականում պայմանավորված են լինում օդային գծերի տեղափոխմամբ ու բարելավման աշխատանքներով»,-մանրամասնել է պատասխանատուն: Նրա հաղորդմամբ՝  Արցախի մի շարք գյուղերում     էլեկտրական հոսանք ունենալու համար    ժամանակավորապես օգտագործվում  են նաև գեներատորներ:

«Ականազերծման աշխատանքներին զուգահեռ այժմ աշխատանքներ են տարվում նաև Շուշի-Լիսագոր հատվածում օդային գծերի և կապի միջոցների վերականգնման ուղղությամբ: Բացի այն, որ այս աշխատանքները կատարվում են շարունակվող  ականազերծումներին զուգահեռ,  մասնագետները այս հատվածում աշխատում են  ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:  Հարկ է նշել, որ Շուշիից եկող օդային գծով էր իրականացվում նաև Մարտունու էլեկտրամատակարարումը: Մինչ այս  օդային գծի վերականգնումը,  Մարտունիում  նախատեսվում է  5 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայանի կառուցում, որը նախնական ժամանակահատվածում կբավարարի էլեկտրական հոսանքով: Այնուհետև այն կմիանա   վերականգնվող ընդհանուր գծին»,-ասաց Լևոն Գաբրիելյանը՝ հավելելով, որ Արցախում էլեկտրամատակարարումն առայժմ իրականացվում է հիմնականում Սարսանգի ՀԷԿ-ի միջոցով: 

Անդրադառնալով գազամատակարարման ապահովմանը, մեր զրուցակիցը նշեց, որ այս ենթակառուցվածքը համեմատաբար քիչ է տուժել  ռազմական գործողություններից, ուստի հնարավոր է եղել արագ վերականգնել: 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին