-5 C
Yerevan
23 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը այս պահին իրատեսական չէ
Հարցազրույցներ

Էկոնոմիկայի նախարարի հայտարարությունը այս պահին իրատեսական չէ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ էկոնոմիկայի նորանշանակ նախարար, Menu Group սննդի առաքման ծառայության հիմնադիր Վահան Քերոբյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նշել է, որ Հայաստանի համար կբացվեն թուրքական նավահանգիստներն ու, հնարավոր է, ադրբեջանական շուկան։

New Armenia.am- ի  հետ զրույցում տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նորանշանակ նախարարին խորհուրդ է տալիս զբաղվել իր բիզնեսով․ «Այդ հեքիաթները թող գնա, իր բիզնեսի համար կարդա։ Այսքան տարիներ Թուրքիան ինչու՞ չբացեց սահմանները Հայաստանի հետ, որ խեղճացնի Հայաստանի տնտեսությունը, հիմա ինչու՞ պիտի բացի, որ Հայաստանը ոտնատակ գնա, եթե այսքանից հետո դասեր չեն քաղել ու չեն հասկանում, թե ինչը ինչի հետ է կապված, բացարձակ անիմաստ է նրա այդտեղ գտնվելը»։

Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանն էլ վստահ է, որ այս իրավիճակում այդ մասին խոսելը ավելորդ լավատեսություն է, ըստ նրա՝ դա հնարավոր կլինի շատ տարիներ հետո միայն, երբ կհաստատվի տևական խաղաղություն։ «Այսօրվա Հայաստանի խնդիրները բոլորովին այլ են, հիմա ունենք տնտեսական ահավոր ծանր վիճակ, մեզ սպասվում է արտագաղթի մեծ ալիք, նոր պատերազմի հեռանկարն էլ բացառված չէ։ Մենք պետք է տնտեսություն ունենանք, որ կարողանանք այդ ապաշրջափակումից օգտվել։ Ես հասկանում եմ, որ նա փորձում է մարդկանց այս ծանր վիճակում դրական ու լավատեսական հույսեր ներշնչել, բայց դա իրատեսական չեմ համարում այս պահին, չեմ էլ կարծում, թե դա կարող է մեզ ինչ-որ օգուտ տալ», — կարծում է քաղաքագետը։

Արմեն Բաղդասարյանը վստահ է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է փոխվեն, որովհետև այդ պետությունները միշտ մնալու են մեր հարևանները, և երկարատև հեռանկարում պետք է նրանց հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելու տեսլական ունենանք, որովհետև մենք չենք կարող զարգանալ շրջափակման պայմաններում, բայց քաղաքագետը համոզված է, որ մինչ այդ բազմաթիվ հարցեր կան, որոնք պետք է լուծել:

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Իրան

Անի Գրիգորյան

Ընդդիմությանն ավելի ձեռնտու է սրել ներքաղաքական կյանքը և հասնել արտահերթի առանց այս իշխանության․ քաղաքագետ

Նատա Հարությունյան

Վահան Քերոբյանը ծանոթացել է Ագրարային համալսարանում իրականացվող բարեփոխումներին ու գիտահետազոտական աշխատանքներին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին