1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ
Այլ Լուրեր

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին կառավարության ամառանոցում տեղի է  ունեցել հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ: Այս մասին տեղեկացանք «Իմ քայլը» հիմնադրամի «Ֆեյսբուք»-ի էջից:

ԱննաՀակոբյանն իր զորակցությունն է հայտնել հայ մայրերին։ «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինն իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»,-ասել է նա:

Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնել են վարչապետի տիկնոջը: Աննա Հակոբյանը մայրերին հայտնելէ, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:

«Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ: Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ»,-հայտնում են հիմնադրամից:

Նմանատիպ Հոդվածներ

Աննա Հակոբյանն ու Լենա Նազարյանն այցելել են պատերազմում անմահացած Վազգեն Հովհաննիսյանի ընտանիքին

Նատա Հարությունյան

415 արցախցի աշակերտների կտրվեն դպրոցական պայուսակներ ու պարագաներ. Աննա Հակոբյան

Նատա Հարությունյան

Աննա Հակոբյանի հանդիպումը Հայրենիքի պաշտպանների հետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին