2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը
Այլ Լուրեր

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը դադարեցնում է հացադուլը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հորդորով դադարեցնում է հացադուլը։ Նա մասնավորապես գրում է․

«Սիրելի զինակիցներ, ընկերներ, հարազատներ։ Մեր միասնական հացադուլի 9-րդ օրը, Կառավարության շենքի դիմաց այցելեց Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Նա բավականին երկար զրուցեց հետներս, հորդորեց դադարեցնել հացադուլը, քանի որ պայքարի այլ ուղիներ կան։ Եղել էին բազում նման հորդորներ անցնող օրերին, բայց շարունակել էինք մեր գործողությունները։ Վեհափառ Հայրապետին դժվար էր մերժելը։ Այսօրվանից մեր զինակից ընկերների հետ դադարեցնում ենք հացադուլը, ու շարունակում մեր պայքարը։ Նոր օր, նոր ՊԱՅՔԱՐ։

Նիկոլը պետք է անհապաղ հեռանա։ Մանրամասներն՝ առավել մանրամասն կներկայացնեմ այսօր երեկոյան։ Շնորհակալ եմ աջակցության, զորկացության եւ սրտացավության համար»։

Նմանատիպ Հոդվածներ

Հեղափոխական մեթոդները չեն օգնում. Ինչ է մնում անել 16 կուսակցություններին

Սերինե

Գեղամ Մանուկյանն անժամկետ հացադուլ է հայտարարել վարչապետի հրաժարականի պահանջով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին