10 C
Yerevan
6 Մարտի, 2021
136124.8 By Google Analytics 05.03.2021
Գլխավոր » Այո՛, Ալիևի համար այլևս գոյություն չունի ղարաբաղյան հարց․ Արման Նավասարդյան
Հարցազրույցներ

Այո՛, Ալիևի համար այլևս գոյություն չունի ղարաբաղյան հարց․ Արման Նավասարդյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կարգավորել է ղարաբաղյան հակամարտությունը, և այն այլևս գոյություն չունի։ Իսկապե՞ս այլևս գոյություն չունի ղարաբաղյան հակամարտություն։

-Այո՛, նրա համար այլևս գոյություն չունի ղարաբաղյան հարց։ Հիմա ինչ-որ շրջաններ գրավեցին, մերոնք էլ տալիս են շրջաններ, որոնք Ադրբեջանը չէր գրավել։ Եթե այսպես շարունակվի, լուրջ խնդիրների առաջ կարող ենք կանգնել։ Եթե մեր երկրի ղեկավարը ստորագրել է մի փաստաթուղթ, որի մեջ անդրադարձ չկա Ղարաբաղի կարգավիճակին, ապա ինչու պետք է Ալիևին հետաքրքրի այդ հարցը։ Ալիևը հիմա շատ է լկտիացել, իհարկե, նա չի գնա ռազմական գործողությունների, որովհետև այնտեղ կանգնած են ռուսական խաղաղապահները, բայց դե խաղաղապահների ներկայությունն էլ հավերժ չէ, բացի այդ էլ՝ Արցախում դեմոգրաֆիական աղետ է սպասվում՝ Էրդողանն Ադրբեջանի քրդերին ուզում է բնակեցնել Քարվաճառի և Լաչինի տարածքում։ Թուրքիան անգամ հարց է դրել վերականգնել Կարմիր Քուրդիստանը, որը 23 թվականին Ադրբեջանի կազմում ստեղծված ինքնավար միավոր էր՝ բաղկացած 228 բնակավայրից։

 -Եթե Ադրբեջանի նախագահը հայտարարում է, որ ղարաբաղյան հակամարտություն այլևս չկա, ապա ինչ բանակցությունների մասին է խոսում հայկական կողմը, կամ Մինսկի խումբը, կամ ինչպե՞ս են Ադրբեջանին բանակցության սեղանի շուրջ նստեցնելու։

— Դա այն «նոնսենս»-ն է, որը ստեղծվել է հիմա, չեմ կարծում, որ նա միայնակ որոշել և նման հայտարարություն է արել, դրա հետևում Թուրքիան է, իսկ Թուրքիայի հետևում՝ Անգլիան։ Դեռ հուլիսյան ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան նպատակ էր դրել Մինսկի խումբը կազմաքանդել, քանի որ ինքը չի կարողանում մտնել այնտեղ՝ որպես բանակցային կողմ։ Հիմա կարևոր է, թե ինչ դիրքորոշում կցուցաբերի Ջո Բայդենը ղարաբաղյան հարցի հետ կապված։ Ինչ վերաբերում է բանակցություններին, Ադրբեջանը դրանից հրաժարվում է, հիմա թե Մինսկի համանախագահող կողմերը ինչպես իրենց կդրսևորեն, այլ հարց է։ Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, ապա անմիջապես պետք է աղմուկ բարձրանար այդ երեք երկրների դեսպանություններում, ասեին, բացատրեք՝ ինչ է կատարվում, ինչպես հասկանանք այդ մարդու ասածները, այսօր Հայաստանում իշխանությունը չի գործում։

Հավելենք, որ փորձեցինք հարցի վերաբերյալ ԱԳՆ-ից մեկնաբանություն ստանալ, սակայն մեզ ասացին, որ այս պահին չեն կարող մեկնաբանություն տալ և խնդրեցին գրավոր հարցում ուղարկել։ Փորձեցինք կապ հատատել Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձժողովի իշխանական ներկայացուցիչների հետ, բայց ապարդյուն, մեր զանգերին պատասխանեց միայն Սոս Ավետիսյանը  ասելով, որ հարմար չէ մեկնաբանության համար։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախի ԱԺ-ի հայտարարությունը գործնականում ոչինչ չի տա, եթե ՀՀ ԱԺ-ն գործուն քայլեր չի անում․ Արման Նավասարդյան

Նատա Հարությունյան

Պուտինը ևս մեկ անգամ շեշտեց, որ Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը․ Արման Նավասարդյան

Սերինե

Ճիշտ կլինի ճանաչել Արցախի անկախությունը և զուգահեռաբար աշխատել այդ ուղղությամբ․ Արման Նավասարդյան

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին