-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից
Այլ Լուրեր

Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է դեկտեմբերի 8-ից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ-Մատենադարանի թանգարանային համալիրի հիմնական ցուցադրությունը վերաբացվելու է  դեկտեմբերի 8-ից:

Մատենադարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում հրապարակված հաղորդագրությունում ասվում է, որ այցելուները կարող են ցուցանմուշները դիտել երեքշաբթիից-շաբաթ՝ ժամը 10։00-17։00։

Մատենադարանի ցուցադրական համալիրը, որը գտնվում է հիմնական կոթողային շենքում, նախկին 1 ցուցասրահի փոխարեն այժմ բաղկացած է 12 ցուցասրահից, որոնցում ներկայացվում են հարյուրավոր ցուցանմուշներ՝ նախատեսված մշտական, ժամանակավոր և բացառիկ ցուցադրությունների համար։ Մատենադարանի շուրջ 20.000 ձեռագրային շտեմարանից ցուցադրվում են ամբողջական ձեռագրեր, ձեռագրերի պատառիկներ,  վավերագրեր, հնատիպ գրքեր, թանկարժեք կազմերի նմուշներ, առանձին մանրանկարներ և այլն:
Ցուցասրահը բացվել է 1957 թվականին միայն մեկ սրահում, երբ Մատենադարանի հիմնական շենքը շահագործման է հանձնվել: Հետագայում ավելացել է ևս մեկը, մինչ նոր մասնաշենքի կառուցվելը (2011 թ.), ուր տեղափոխվել են գիտական բաժինները, իսկ կոթողային շենքը այժմ հիմնականում հատկացված է ցուցասրահներին, միաժամանակ պահպանվել են աշխատասենյակներ, լաբորատորիաներ և մեկ տեսասրահ։

Նմանատիպ Հոդվածներ

Մատենադարանի թանգարանային մասնաշենքը փակ կլինի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու պատճառով

Diana Amirkhanyan

Բացառիկ հայկական ձեռագիրը հիմնովին նորոգված ներկայացվեց Մատենադարանում

Աշխեն

Մատենադարանի և Վրաստանի ձեռագրերի կենտրոնի ստորագրած հուշագիրը հեռանկարներ կբացի գիտնականների առաջ

admin1
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին