-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Վազգեն Մանուկյանը ձեռնոց է նետում Վլադիմիր Պուտինին
Գլխավոր Նորություններ

Վազգեն Մանուկյանը ձեռնոց է նետում Վլադիմիր Պուտինին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Դեկտեմբերի 2-ին, ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդի նիստում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է բառացիորեն հետևյալը. «Հայաստանի իշխանությունները, վարչապետը ստիպված էին ընդունել շատ բարդ, բայց Հայաստանի ժողովրդի համար անխուսափելի որոշում: Պետք է ասել, որ այդ որոշումները, իհարկե, ցավոտ են, բայց ևս մեկ անգամ ընդգծեմ՝ անխուսափելի, պահանջում էին մեծ անձնական քաջություն վարչապետից: Նա այդ պատասխանատվությունը իր վրա վերցրեց, և մեր խնդիրն է այժմ աջակցել վարչապետին և նրա թիմին՝ պայմաններ ստեղծել խաղաղ կյանքի վերադառնալու, հասնել բոլոր ընդունված որոշումների իրականացմանը և օգնել մարդկանց, որոնք հայտնվել են բարդ պայմաններում»:

Այսինքն` Վլադիմիր Պուտինը բացեիբաց ասում է, որ անվերապահորեն աջակցում է Նիկոլ Փաշինյանին և, ըստ էության, դեմ է Հայաստանում իշխանափոխության որևէ փորձի, ինչը մեծ խանդավառություն է առաջացրել Հայաստանի իշխանական շրջանակներում: Եվ ահա այսպիսի իրավիճակում, Վազգեն Մանուկյանը հռչակվում է այսպես կոչված, միացյալ ընդդիմության` ՀՀ վարչապետի միասնական թեկնածու: Ինչը նշանակում է, որ Մանուկյանը, փաստորեն, ձեռնոց է նետում Ռուսաստանի Դաշնության նախագահին:

Արամ Պետրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Վազգեն Մանուկյան․ Մոտավորապես առաջնորդը

Անի Գրիգորյան

Վարդան Ղուկասյանը կրկնում է՝ բոմժեր էին․ ԲՀԿ–ում տեղյակ չէին

Անի Գրիգորյան

Վազգեն Մանուկյանը պատասխան կտա՞ ռազմական հեղաշրջման կոչերի համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին