-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները
Սոցիալական

Արցախում շարունակվում են վնասված բնակելի տների ու կրթօջախների վերականգնման շինաշխատանքները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի  գրեթե բոլոր բնակավայրերում և Ստեփանակերտում վերականգնվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված շենք-շինությունները: Այս մասին տեղեկացնում են Արցախի քաղաքաշինության նախարարությունից:

Շարունակվում են պատերազմական գործողությունների հետևանքով վնասված կրթական օբյեկտների, բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակելի տների և տանիքների վերականգնման աշխատանքները։

Առաջին  փուլում իրականացվում են տանիքների, դռների, պատուհանների տեղադրման աշխատանքները, 2-րդ փուլում կսկսվեն ներքին հարդարման շինաշխատանքները։

Շարունակվում է բնակիչներին վնասված տների վերականգնման նպատակով շինանյութերի տրամադրումը։

Անհրաժեշտության դեպքում աշխատանքներ են իրականացվում տարհանված բնակիչներին բնակեցնելու համար Արցախի  տարածքային կառավարման և զարգացման նախարարության կողմից տրամադրած բնակելի տների ու բնակարանների վերանորոգման ուղղությամբ։

ԱՀ գյուղական բնակավայրերում երկար տարիներով փաստացի չբնակեցված բնակելի տներում, որոնք տրամադրել են տարհանված ընտանիքներին, նույնպես կատարվում են վերանորոգման աշխատանքներ։

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկել են համակարգային խնդիրները

Նատա Հարությունյան

Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին