-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Վանեցյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում նախատեսվող քայլերը
Այլ Լուրեր

Վանեցյանը ներկայացրեց Վազգեն Մանուկյանի՝ վարչապետ ընտրվելու դեպքում նախատեսվող քայլերը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանն ընտրվելու դեպքում մեկ տարի անց կանցկացնի արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Վազգեն Մանուկյանը, որպես վարչապետ ընտրվելու դեպքում կասեցնելու է իր կուսակցական գործունեությունը, լինելու է ապակուսակցական վարչապետ, որոշակի ժամանակ անց պարտավորվելու է անցկացնել արտախորհրդարանական ընտրություններ, որոնց ինքը չի մասնակցելու և չի աջակցելու որևէ քաղաքական ուժի: Դա հիմնական պատճառներից էր, որ մեզ թույլ տվեց որոշում կայացնել ու առաջադրել իր թեկնածությունը»,- նշեց Վանեցյանը:

Արթուր Վանեցյանը հավելեց, որ Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքի ընթացքում կներկայացնի առաջիկա անելիքների հստակ ծրագիրը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նմանատիպ Հոդվածներ

Վանեցյանը լռում է 5 միլիարդի մասին

Նատա Հարությունյան

Արթուր Վանեցյանը չի կալանավորվի. Վերաքննիչ դատարանը մերժել է դատախազության բողոքը

Անի Գրիգորյան

Դատախազությունը վերաքննիչ բողոք կներկայացնի Արթուր Վանեցյանի խափանման միջոցի հարցով

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին