-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների
Աշխարհ

Անկարան ակնկալում է, որ ԱՄՆ-ը Բայդենի օրոք C-400-ի հետ կապված հարցը կլուծի առանց պատժամիջոցների

հետևեք մեզ նաև Telegram-ում

Անկարան ակնկալում Է, որ ԱՄՆ-ի նախագահական աթոռին հավակնող Ջո Բայդենի վարչակազմը պատրաստ կլինի Թուրքիայի կողմից C-400 զենիթային հրթիռային համակարգերի ձեռքբերման խնդիրը լուծել առանց պատժամիջոցների կիրառման:

Այդ մասին դեկտեմբերի 3-ին հայտարարել Է հանրապետության ԱԳ նախարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլին:

«Այն ամենը, ինչ մեզ հարկավոր Է նոր վարչակազմից՝ հարցի լուծումն Է երկխոսության ճանապարհով, այլ ոչ թե սպառնալիքների եւ պատժամիջոցների ուղիով»,-ասել Է Չավուշօղլուն՝ հանդես գալով Mediterranean Dialogues խորհրդաժողովում: Չավուշօղլուն հիշեցրել Է, որ Անկարան պետք Է զենքը գներ Ռուսաստանից, քանի որ Թուրքիան այն ՆԱՏՕ-ի գծով գործընկերներից ձեռք բերելու հնարավորություն չի ունեցել:

ԱՄՆ-ում քանիցս անհանգստություն են հայտնել Թուրքիայի կողմից C-400 ձեռք բերելու կապակցությամբ, քանի որ կարծում Էին, թե Ռուսաստանն այդ համակարգերը կարող Է օգտագործել հինգերորդ սերնդի F-35 ռոբակոծիչ կործանիչների մասին տեղեկատվություն ստանալու համար:

Բացի այդ, Պենտագոնում հայտարարել են, որ Թուրքիան պետք Է С-400 զենիթահրթիռային համակարգերը Ռուսաստանին վերադարձնի, եթե Անկարան ցանկանում Է ԱՄՆ-ից ստանալ Patriot հրթիռային համակարգեր: Արդյունքում Վաշինգտոնը F-35A-ի արտադրության ծրագրից Անկարային բացառել Էր անցյալ տարվա հուլիսին այն բանից հետո, երբ Թուրքիան ձեռք բերեց C-400, հաղորդել Է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Նմանատիպ Հոդվածներ

ԱՄՆ նոր վարչակազմը կվերանայի պատերազմ հրահրող Ադրբեջանի աջակցությունը. Բլինկենը՝ ԼՂ խնդրում ԱՄՆ ակտիվացման մասին

Նատա Հարությունյան

Գերիներին վերադարձնելուն կարող է օգնել… Թուրքիան

Անի Գրիգորյան

ԱՄՆ-ում պարզել են Կապիտոլիումի մերձակայքում ոստիկանին ծեծած տղամարդու ինքնությունը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին