-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Հայաստանում և Արցախում ապաստանած շուշեցիները կացարանի խնդիր ունեն
Այլ Լուրեր

Հայաստանում և Արցախում ապաստանած շուշեցիները կացարանի խնդիր ունեն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Շուշեցի 9 հոգուց բաղկացած ընտանիքը Երևանում տեղավորվել է 1 սենյականոց բնակարանում: Շուշիի բնակչուհի Ստելլա Միրզոյանը, ով մի խումբ շուշեցիների հետ այսօր դիմել էր ՀՀ-ում Արցախի ներկայացուցչություն՝ պարզաբանումներ ստանալու իրենց հուզող խնդիրների վերաբերյալ,  տեղեկացրեց, որ Շուշիում իրենց ընտանիքը թողել է մեծ բնակարանը, ամբողջ ունեցվածքն ու խանութը, որով վաստակում էին իրենց 11 հոգանոց ընտանիքի հիմնական ապրուստը:

«Այժմ մեր ընտանիքի տղամարդիկ  Արցախում են, իսկ մենք 9 հոգով ապաստանել ենք մեր սրտացավ, անծանոթ  հայրենակցի 1 սենյականոց բնակարանում: Չունենք աշխատանք և այլ եկամուտներ: Առայժմ վարձ չենք վճարում, սակայն չգիտենք դա որքան կտևի: Ապագան խիստ անորոշ է,  ուստի  դիմել էինք մեր ներկայացուցչին՝ հստակեցնելու թե ինչ քայլեր են նախատեսվում  Շուշիից տարհանված բնակչության խնդիրների լուծման ուղղությամբ: Գրեթե բոլոր շուշեցիները, որոնք ապաստանել են  թե այստեղ, թե Ստեփանակերտում,   ունեն բնակարանային ապահովման  խնդիր: Արցախի ներկայացուցիչը վստահեցրեց, որ առաջիկա օրերին լուծումներ կտրվեն»,-ասաց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ առայժմ որևէ պետական  աջակցությունից չեն օգտվել:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկել են համակարգային խնդիրները

Նատա Հարությունյան

Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին