-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » 50-ից ավելի պաղեստինցի է տուժել Արևմտյան ափին տեղի ունեցած բախումների հետևանքով
Այլ Լուրեր

50-ից ավելի պաղեստինցի է տուժել Արևմտյան ափին տեղի ունեցած բախումների հետևանքով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հիսուներեք պաղեստինցի Է տուժել իսրայելցի զինծառայողների հետ բախումների հետեւանքով, որոնք տեղի են ունեցել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է Կարմիր մահիկի ներկայացուցիչ Մամուն Աբասին:

«Երեսուներկու պաղեստինցի վերքեր են ստացել ռետինե գնդակներից եւ 23-ը արտասվաբեր գազ են շնչել Հորդանան գետի Արեւմտյան ափի Սալֆիթ քաղաքում իսրայելցի զինծառայողների հետ տեղի ունեցած բախումների ժամանակ: Բոլոր տուժածներին օգնություն Է ցուցաբերվել տեղում»,-հայտարարել Է Աբասին:

Տուժածների թվում եղել են ՖԱԹՀ պաղեստինյան շարժման բարձրաստիճան ներկայացուցիչներ, ՌԻԱ Նովոստիին հաղորդել Է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Մոնիր աժ-Ժագուբը: «ՖԱԹՀ շարժման մի շարք պարագլուխներ, այդ թվում՝ ՖԱԹՀ-ի ղեկավարի տեղակալ Մահմուդ ալ-Ալյուլը, Արեւմտյան ափին վիրավորվել են ռետինե գնդակներից եւ արտասվաբեր գազ շնչել իսրայելցի զինծառայողների հետ Սալֆիթ քաղաքում տեղի ունեցած բախումների ժամանակ»,-ասել Է աժ-Ժագուբը:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին