-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Վ․ Մանուկյանը կարող է ապահովել իշխանության տրանզիտ՝ Ն․Փաշինյանից դեպի Ռ․Քոչարյան կամ Ս․ Սարգսյան․ Անդրիաս Ղուկասյան
Հարցազրույցներ

Վ․ Մանուկյանը կարող է ապահովել իշխանության տրանզիտ՝ Ն․Փաշինյանից դեպի Ռ․Քոչարյան կամ Ս․ Սարգսյան․ Անդրիաս Ղուկասյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն  քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

Ընդդիմադիր 16 կուսակցության ներկայացուցիչները, որոնք պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, ներկայացրեցին վարչապետի իրենց թեկնածուին։ Ինչպե՞ս եք գնահատում Վազգեն Մանուկյանի թեկնածության առաջադրումը։

-Եկեք հստակեցնենք, որ խոսքը ռևանշիստական ուժերի մասին է՝ ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ, և այս երեքը առաջ են քաշել Վազգեն Մանուկյանի թեկնածությունը։

 -Իսկ մյուս 13-ը՞, պարո՛ն Ղուկասյան։

-Դասական առումով նրանք կուսակցություններ չեն, քաղաքական նախաձեռնություններ են։ Այդ քանակ-անունները մեծամասամբ եղել են Հանրապետական կուսակցության արբանյակ քաղաքական միավորումները։ Քաղաքագիտական առումով սխալ է համարել, որ այնտեղ կա 16 կուսակցություն, գոյություն ունի երեք կուսակցության միավորում, որին աջակցում են 13 քաղաքական նախաձեռնություններ։ Ինչու՞ Վազգեն Մանուկյան․ մենք տեսնում ենք, որ ռևանշիստական ուժերը կադրային լուրջ խնդիր են ունեցել։ Պետք է հասկանանք, որ նրանք առաջադրել են ժամանակավոր կառավարության թեկնածուին, իսկ իրական թեկնածուին կառաջադրեն իրենց պլանի երկրորդ փուլում, և որևէ պատճառ չկա մտածելու, որ դա Սերժ Սարգսյանը չէ, այսինքն՝ ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն և ԲՀԿ-ն չեն միավորվել Գագիկ Ծառուկյանի շուրջ։ Վազգեն Մանուկյանը, որին այս երեք ռևանշիստական կուսակցությունը համարում է ժամանակավոր կառավարության վարչապետ, իրենց համար հարմար թեկնածու է, որովհետև Վազգեն Մանուկյանը երկար ժամանակ գլխավորում էր Հանրային խորհուրդը և քրեական ռեժիմի հետ ունի աշխատելու երկարատև փորձ։ Վազգեն Մանուկյանն  այն սկզբունքային գործիչը չէ, որը կտրականապես դեմ է կոռուպցիային, ընտրակաշառքին, իշխանության զավթմանը։ Նա գործիչ է, որը գտնում է, որ այդ ամենը երկրորդական նշանակություն ունեցող արժեքներ են, և ինքը կարող է հարմարվել այդ երևույթների հետ։ Այսօր, նա՝ որպես կառավարության ժամանակավոր ղեկավար, եթե գումարենք նաև այն, որ Տիգրան Մուկուչյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է, դա ուղիղ վերադարձ է 2016 թվականի ընտրություններ՝ ընտրակաշառք բաժանել, վարչական ռեսուրս կիրառել։ Այդպիսի թեկնածու առաջադրելով՝ մեզ առաջարկում են վերադարձ ֆեյք ընտրություններին, կոռուպցիոն համակարգին, քրեական օլիգարխիկ ռեժիմին՝ այն ամբողջ անցյալին, որը ժողովուրդը մերժեց 2018 թվականին։  

-Վազգեն Մանուկյանի թեկնածությունը որքանո՞վ է ընդունելի ժողովրդի համար։

-Այս խաղերը, որոնք հիմա իրականցվում են, ժողովրդի հետ առնչություն չունեն։ Սրանք քաղաքական խաղեր են, որտեղ որևէ մեկին չի հետաքրքրում ժողովրդի կարծիքը, ձևավորվում է ինչ-որ մի քաղաքական մոդել, որը կարող է ապահովել իշխանության հերթական տրանզիտ՝ Նիկոլ Փաշինյանից դեպի Ռոբերտ Քոչարյան կամ Սերժ Սարգսյան, նայած՝ ինչ ընթացք կստանան քաղաքական գործընթացները։ Այդ ամենը, բնականաբար իրականացվում է Մոսկվայի հետ սերտորեն համաձայնեցված պայմաններով։ Այսինքն՝ այսօր արդեն Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան կամ Ռոբերտ Քոչարյան, դրանցից որևէ մեկին կապել ժողովրդի հետ անկարելի է։

-Ձեր խոսքում նշեցիք, որ Վազգեն Մանուկյանի նշանակումը կարող է ապահովել իշխանության հերթական տրանզիտը։ Սերժ Սարգսյա՞ն, թե՞ Ռոբերտ Քոչարյան, նրանցից ո՞վ կհամաձայնի կրկին ստանձնել Հայաստանի ղեկավարի պաշտոնը։

-Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հայկական քրեական օլիգարխիայի տարբեր բևեռներ են, որոնցից ամեն մեկն իր շահերն է հետապնդում, և իրենց խնդիրն այսօր այն չէ, թե երբ կվերցնեն իշխանությունը Նիկոլ Փաշինյանից, որովհետև նրանք են բերել Փաշինյանին իշխանության, և երբ ցանկանան, նրա ձեռքից կվերցնեն։ Իրենց խնդիրն է Ռուսաստանի հետ գտնել այն հարմար ժամկետներն ու պայմանները, որ չվտանգեն Ադրբեջանի հետ Նիկոլ Փաշինյանի ընդունած որոշումը։ Այսօր Ռուսաստանը թույլ չի տալիս հայկական օլիգարխիային Նիկոլ Փաշինյանին փոխել, որովհետև դա կարող է վտանգել այդ պայմանավորվածության կատարումը։ Եվ հայկական օլիգարխիան հայտնվեց մի վիճակում, որ դեռ պետք է կապիկությամբ զբաղվի, ցույց տա, որ պայքարում է, բայց իրականում իրենք սպասում են՝ երբ Ռուսաստանից կստանան թույլտվություն, որպեսզի իշխանությունը տրանսֆեր անեն, երբ դա լինի, Նիկոլ Փաշինյանը առանց որևէ բառ ասելու կհանձնի պաշտոնը իրենց նշանակած թեկնածուին, այսինքն՝ «Իմ քայլը» կքվեարկի Վազգեն Մանուկյանի օգտին, և կսկսվի երկրում իշխանության փոխանցման գործընթացը։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

16 ընդդիմադիր ուժերի դաշինք չկա, կա ՀՀԿ-ՀՅԴ-ԲՀԿ ռևանշիստների դաշինք․ Անդրիաս Ղուկասյան

Անի Գրիգորյան

«Լիդիանի» գործողությունները պարունակում են քրեական բաղադրիչ․ Անդրիաս Ղուկասյան

Նատա Հարությունյան

«Քանի դեռ Թուրքիայից ՀՀ պաշտպանությունը հանձնել ենք ՌԴ-ին, լիովին կախված ենք լինելու այդ երկրի քմահաճույքից». քաղաքագետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին