-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է
Այլ Լուրեր

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ՀՀ վարչապետի պաշտոնի թափուր մնալու դեպքում այդ պաշտոնում կառաջադրի ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Էդմոն Մարուքյանն է։ Այս պահին եղած որոշման համաձայն՝ վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում խմբակցությունն առաջադրելու է Էդմոն Մարուքյանին»,- գրել է Գորգիսյանը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական 17 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 17 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Նմանատիպ Հոդվածներ

Ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան Մարուքյանին վարչապետ ընտրելը․ իմքայլական պատգամավոր

Անի Գրիգորյան

Էդմոն Մարուքյանը հանդիպել է Կապանի քաղաքապետի հետ

Անի Գրիգորյան

Էդմոն Մարուքյանը վարչապետին է ներկայացրել է ԼՀԿ-ի դիրքորոշումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին