-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի
Այլ Լուրեր

Ֆրանսիական ընկերությունը Արցախին փրկարարական ավտոմեքենաներ կնվիրաբերի

հետևեք մեզ նաև Telegram-ում

 Մինչև տարեվերջ ֆրանսիական ընկերությունն Արցախի փրկարար ծառայությանը կնվիրի ընդհանուր 6 ավտոմեքենա. 2 ցիստեռն, 1 կամազ և 3 հատ շտապ օգնության ավտոմեքենա՝ նախատեսված փրկարարական աշխատանքներ իրականացնելու համար: Այս մասին տեղեկացրել են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:

Արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանի և  Ֆրանսիայի հանրապետությունում գործող «Celise care» հասարակական կազմակերպության տնօրեն Ժան Լուի Մեսսաժերի ու նրա օգնական Սիլվիա Մորետտիի և կազմակերպության հետ համագործակցող ֆրանսահայ Միքայել Խաչիկյանի այսօր կայացած  հանդիպմանը  պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև, որ առաջիկա օրերին ԱԻ ծառայողների ուղեկցությամբ վերջիններս շրջայց կատարեն Ստեփանակերտում և շրջաններում, տեղում տեսնեն պատերազմի թողած վնասները:

Հանդիպմանը  Արցախի  ԱԻ ծառայության տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության ղեկավար պարոն Մեսսաժերին ցուցաբերած աջակցության, հետպատերազմյան այս դժվար օրերին ծառայությանն օգնելու համար:

Կարեն Սարգսյանը նաև նշել է, որ Արցախի և Ֆրանսիայի տարիների բարեկամության հիմքում միշտ եղել է մարդասիրության խորհուրդը:

Ժան Լուի Մեսսաժերն իր հերթին նշել է, որ հաճելի է համագործակցել մի գերատեսչության հետ, որը հատկապես այս օրերին ամբողջ ներուժով լծված է բնակչությանն օգնելու գործին:

Նա նաև հետաքրքրվել է թե ինչի կարիք ու պակաս ունի հետպատերազմյան Արցախը, հնարավորության սահմաններում աջակցելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

ՀՀ-ից Արցախ մեկնած բժիշկները տեղի գործընկերների հետ քննարկել են համակարգային խնդիրները

Նատա Հարությունյան

Արցախում կրճատվել է անհայտ կորածին մահացած ճանաչելու ժամկետը

Անի Գրիգորյան

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք կա

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին