-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Արմեն Սարգսյանը փորձեց խնդիրները լուծել կոնսեսուսային ճանապարհով, հետագա քայլերը պարզ չեն․ կարծիքներ
Հարցազրույցներ

Արմեն Սարգսյանը փորձեց խնդիրները լուծել կոնսեսուսային ճանապարհով, հետագա քայլերը պարզ չեն․ կարծիքներ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանում քաղաքական ճգնաժամ սկսելուն պես ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը սկսեց ակտիվանալ՝ եղան այցեր, հայտարարություններ և այլն։ Ի վերջո, հանրապետության նախագահը հայտարարեց, որ տեսնում է գործող իշխանության հրաժարականի ու ազգային համաձայնության կառավարության անհրաժեշտություն։ Այս միտքը Սարգսյանը կրկնեց տարբեր առիթներով, բայց, թե ինչ գործնական քայլեր են արվում անհայտ է, ավելին՝ ի՞նչ է անում ու ուզում նախագահ Սարգսյանը հարցի պատասխանն այսօր չկա։

NewArmenia.am-ը հարցը քննարկել է «Հանուն հանրապետության» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանի ու քաղաքագետ Արմեն Վարդանյանի հետ։

Ռուբեն Մեհրաբյանը նախ հիշեցրեց, որ քաղաքական ճգնաժամը սկսելուն պես Արմեն Սարգսյանը ձեռնարկեց քաղաքական կոնսուլտացիաներ տարբեր քաղաքական միավորներ՝ այդ թվում մարդ կուսակցությունների հետ։ Նրա կարծիքով՝ սա միտված էր ստեղծված իրավիճակում կրքերը հանդարտեցնելուն և խնդիրը ռացիոնալ ոլորտ տեղափոխելուն, ինչը բխում է և՛ հասարակության, և՛ պետության շահերից։

«Արմեն Սարգսյանն ասել է՝ երկրում պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Հասկանալի է, որ այսօր կա արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտությունը, սակայն հասկանալի է, որ դա չի կարող լինել հենց հիմա։ Իհարկե, արտահերթ խորհրդարանական ընտրություն անելու ընկալում կա, սակայն խոսքը չի վերաբերում հրապարակում ու փողոցներում գտնվող քաղաքական միավորներին, որոնք այլ բան են ուզում»,- ասաց Մեհրաբյանը։

Քաղաքագետ Արմեն Վարդանյանն էլ հիշեցրեց՝ ՀՀ-ում նախագահի լիազորությունները սահմանափակ են։

«Արմեն Սարգսյանը բավականին մեծ աշխատանք է տանում իր լիազորությունների շրջանակում ու հիմա փորձում է իր ունեցած հնարավորությունների սահմանում լուծել քաղաքական ճգնաժամը, որը պատել է ՀՀ-ին։ Ընդհանրապես Հայաստանի բոլոր քաղաքական ուժերի մոտ՝ բացառությամբ իշխանության, այս պահին կա կոնսենսուս, որ երկրում պետք է լինի արտահերթ խորհրդարանական ընտրություն, նախագահն էլ միացել է օրակարգին։ Ընդհանուր առմամբ, Արմեն Սարգսյանը մարդ է, որը փորձում է խնդիրները լուծել կոնսեսնուսային ճանապարհով, ինքը հակված չէ ճգնաժամի խորացման և քաղաքական ճգնաժամերը քաղաքական ճանապարհով է  փորձում լուծել»,- նշեց Արմեն Վարդանյանը։

Ինչ վերաբերում է հարցին, որ որոշ ուժեր առաջարկում էին, որ երկիրն արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնա հենց նախագահ Արմեն Սարգսյանի ղեկավարման պայմաններում, Մեհրաբյանը շեշտեց, թե քաղաքականությունը պատվերով համերգ չէ։

«Ո՛չ պատվերով համերգ է, ո՛չ  շվեդական սեղան, որ ով ինչ ուզի ուտի։ Քաղաքականությունը գործունեություն է` սերտորեն շաղկապված իրողությունների հետ։ Այդ ցանկություններն իրենց բովանդակությամբ ապաքաղաքական են ու կապ չունեն իրողությունների հետ։ Կարծիք է, որն իրավունք ունի գոյություն ունենալու, բայց ոչ ավելին»,- շարունակեց Մեհրաբյանը։

Արմեն Վարդանյանն էլ գտնում է, որ նախագահ Սարգսյանն արդեն մերժել է այս մոտեցումը։

«Եթե հաշվի առնենք, որ Արմեն Սարգսյանը դեմ է, որ իր պաշտոնից բացի այլ պաշտոն զբաղեցնի, կարծում եմ, որ նման հայտարություն անելն այդքան էլ նորմալ չէ։ Նախագահն ինքը հայտարարեց, որ որպես նախագահ բազմաթիվ անելիքներ ունի ու կարող է լինել կայունացնող գործոն։ Ինքը կարող է այս դերում լավ աշխատել, ի դեպ, նա ՀՀ քաղաքական դաշտի ուժերի մեծ մասի համար ընդունելի է որպես նախագահ»,- ընդգծեց Արմեն Վարդանյանը։

Ի վերջո, հիմա ի՞նչ է անում կամ ուզում նախագահ Սարգսյանը հարցին, բանախոսները պատասխանեցին։

«Նախագահն աշխատում ու իր պարտականություններն է կատարում, փորձում է լինել առավելագույնս օգտակար։ Բավարար է, թե՝ ոչ, այլ հարց է, բայց կարծում եմ, որ նախագահն ազնվորեն փորձեց լիցքաթափել իրավիճակը, ինչը զգալի չափով ստացվեց։ Թե ինչ քայլեր է սպասվում, չեմ կարող ասել»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։

«Պետք է հաշվի առնենք, որ նախագահը մեծ լիազորություններ չունի, իսկ սահմանափակ հնարավորություններով գլոբալ հարցեր չի կարող լուծել անգամ մեծ ցանկության դեպքում։ Նկատենք, որ նախինում շատ էր խոսվում, որ Արմեն Սարգսյանը գտնվում է Նիկոլ Փաշինյանի ազդեցության տակ, բայց վերջին ժամանակների նրա հայտարությունները ցույց են տալիս, որ այդպես չէ»,- եզրափակեց Արմեն Վարդանյանը։

NewArmenia.am-ը նախագահի ներկա ու հետագա անելիքների մասին փորձեց պարզաբանում ստանալ նաև Արմեն Սարգսյանի աշխատակազմից, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Արմեն Սարգսյանը ստորագրել է«Կուսակցությունների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքը

Նատա Հարությունյան

ՀՀ նախագահը տեղափոխվել է հիվանդանոց

Անի Գրիգորյան

Կենացային տրամադրությունները դատապատող նախագահին հասարակությունը մեղադրեց նոր կենաց ասելու մեջ. կարծիքներ` նախագահի հոդվածի արձագանքների մասին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին