-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Կառավարությունն առաջարկում է կրկին երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը
Այլ Լուրեր

Կառավարությունն առաջարկում է կրկին երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի` ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը: Այս մասին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագծերի փաթեթն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում: Դրա առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:

Նմանատիպ Հոդվածներ

Փոփոխություններ. երբ և ինչ պատճառով կարող են քաղաքացուն անձնագիր չտալ․ «Ժողովուրդ»

Սերինե

Անձնագրային և վիզաների վարչության աշխատանքը ամբողջ ծավալով վերսկսելու է մայիսի 18-ից

Աշխեն

Անձնագրային և վիզաների վարչությունը հորդորում է իրենց ստորոբաժանումներ այցելել միայնակ

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին