-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 23.01.2021
Գլխավոր » ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա
Աշխարհ

ՄԱԿ-ի գնահատման առաքելությունը պատրաստվում է ժամանել Լեռնային Ղարաբաղ. Զախարովա

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՄԱԿ-ի համալիր առաքելությունը պատրաստվում է մեկնել Լեռնային Ղարաբաղ՝ տարածաշրջանում հումանիտար իրավիճակը գնահատելու համար։  Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Տարածաշրջանում գործում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մեկնելու է  պատրաստվում [Լեռնային Ղարաբաղ] Միավորված ազգերի կազմակերպության գծով համալիր գնահատման առաքելությունը», — նշել է նա:

Զախարովայի խոսքով ՝ ռուսական կողմը «սերտ կապի մեջ է» հումանիտար հարցերի լուծման գծով հայկական եւ ադրբեջանական համապատասխան կառույցների հետ, ինչպես նաեւ աշխատում է շահագրգիռ միջազգային կառույցների հետ: Մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոնը, շարունակել է նա, մեծացնում է փախստականներին աջակցության ակտիվությունը, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղում նախկին բնակության վայրեր: «Նոյեմբերի 14-ից վերադարձածների թիվը մոտենում է 30 հազարի։  Օրական տեղափոխվում է 1-2 հազար մարդ։ Սկսվել են հումանիտար բեռների առաքման միջոցառումները», — ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

«Ռուս խաղաղապահները շարունակում են իրադրության շուրջօրյա մոնիթորինգն ու հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողությունը։  Նրանք պայմաններ էին ստեղծում փախստականների վերադարձի համար, ապահովում էին քաղաքացիական ավտոտրանսպորտի երթեւեկության, պարենի, տարբեր ապրանքների տեղափոխման, վերանորոգման բրիգադների անվտանգությունը, որոնք կատարում էին ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնման առաջադրանքներ, ինչպես նաեւ ականազերծում էին իրականացնում», — ասել Է Զախարովան:

Բացի այդ, դիվանագետը հայտնել է, որ ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է գտնվում կորած զինծառայողների եւ զոհվածների մարմինների որոնումը: Նա նշել է, որ այդ թեման «շատ զգայուն է հայկական եւ ադրբեջանական հասարակություններում»: «Մեր խաղաղապահները որոնումն իրականացնում են ժամանակակից տեխնիկական միջոցների օգտագործմամբ», — հավելել է նա:

Նոյեմբերի 9-ին ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարները համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին: Փաստաթղթով նախատեսվել է տարածաշրջանում ռուս խաղաղապահների տեղակայումը։  Նոյեմբերի 13-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Լեռնային Ղարաբաղի համար մարդասիրական արձագանքման միջգերատեսչական կենտրոն ստեղծելու մասին:

Նմանատիպ Հոդվածներ

ՄԱԿ-ում հայտնել են, թե երբ ԱՄՆ-ը պաշտոնապես կվերադառնա Փարիզի կլիմայի համաձայնագիր

Անի Գրիգորյան

ՄԱԿ-ը հաստատել է Լեռնային Ղարաբաղ առաքելություն ուղարկելու իր մտադրությունը

Անի Գրիգորյան

ՄԱԿ-ը պատրաստ է ՌԴ-ի հետ աշխատել ԼՂ-ում հումանիտար կարիքների գնահատման համար

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին