-12 C
Yerevan
24 Հունվարի, 2021
127766.4 By Google Analytics 22.01.2021
Գլխավոր » Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք
Աշխարհ

Ադրբեջանը Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զինամթերք

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ադրբեջանը 2020թ․ հունվարից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ներմուծել է 256 միլիոն դոլար արժողությամբ զենք և ռազմական տեխնիկա։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական Yeni Şafak լրատվական գործակալությունը, վերջին 11 ամիսների ընթացքում Թուրքիայից զենքի արտահանումը դեպի Ադրբեջան աճել է 600 տոկոսով։ Ադրբեջանը Թուրքիայից ներմուծած  զինամթերքն ու ռազմական տեխնիկան ակտիվորեն օգտագործել է Լեռնային Ղարաբաղի պատերազմի ընթացքում:

Ըստ Yeni Şafak-ի ՝ Ադրբեջանի կողմից ակտիվորեն օգտագործվող թուրքական պաշտպանական արդյունաբերության արտադրանքը գրավել է աշխարհի ուշադրությունը: Բազմաթիվ երկրներ Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո «թակել են Թուրքիայի դուռը»` տեղական և ազգային ռեսուրսներով արտադրված ապրանքները գնելու նպատակով:

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը հերքել է իր տարածքում թուրքական ավիաբազա կառուցելու լուրերը

Նատա Հարությունյան

Խաղաղության առաջարկ

Անի Գրիգորյան

«Վազգեն Մանուկյանը շատ հեռու է կայունություն ապահովելուց». Տաթև Հայրապետյան (տեսանյութ)

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին