4 C
Yerevan
8 Մարտի, 2021
136297.6 By Google Analytics 07.03.2021
Գլխավոր » Կառավարական առանձնատուն գնալը բախում հրահրելու սադրանք էր․ Հայկ Սահակյան
Գլխավոր Նորություններ

Կառավարական առանձնատուն գնալը բախում հրահրելու սադրանք էր․ Հայկ Սահակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

New Armenia.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Հայկ Սահակյանը։

Ընդդիմադիր 16 կուսակցության ներկայացուցիչների՝ վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դեկտեմբերի հինգին՝ հանրահավաքի ժամանակ, ներկայացրեց իրավիճակից դուրս գալու անհրաժեշտ քայլերը։ Ինչպե՞ս եք գնահատում Մանուկյանի ներկայացրած ճանապարհային քարտեզը։

-Նախ Վազգեն Մանուկյանը՝ որպես վարչապետի թեկնածու, վատագույն տարբերակներից մեկն է, որովհետև նախկին է, փորձը հին է, և ներկա ժամանակների համար այդ փորձը դժվար թե կիրառելի լինի։ Վազգեն Մանուկյանը այն նույն համակարգի մարդն է, որից ժողովուրդը հրաժարվել է 2018 թվականին, և նրա առաջարկած միակ լուծումը, երբ հանրության մեջ կոնֆլիկտ կա, բախման ճանապարհով տանելն է, ինչը մենք տեսել ենք, թե ինչպես իր գլխավորած ուժը Ազգային ժողովում բախում առաջացրեց։ Իսկ հիմա մեզ նման զարգացումներ պետք չեն, այնպես որ Վազգեն Մանուկյանը՝ որպես լուծումներ առաջ քաշող մարդ, լավագույն թեկնածուն չէ։

-Մյուս կողմը նշում է, որ Վազգեն Մանուկյանն ունի ճգնաժամային կառավարման փորձ, պարո՛ն Սահակյան, եթե կարծում եք, որ լավագույն տարբերակը Մանուկյանը չէ՝ իրավիճակից  ելքեր առաջարկող, ապա ո՞րն է իրավիճակից դուրս գալու տարբերակը։

— Նրա ճգնաժամային փորձը 20-30 տարի առաջվա փորձ է, իսկ այն ժամանակ կառավարումը թղթային տարբերակով էր՝ հիմա մարբրի համակարգով է, մի քիչ իրատես պետք է լինել, ես տարրական օրինակ բերեցի, բայց դա շատ կարևոր է՝ հասկանալու համար՝ միշտ չէ, որ  փորձառությունը օգտակար է։ Այն, ինչ այս կուսակցություններն են առաջարկում, ինձ բնավ դուր չի գալիս, որովհետև նրանք տանում են բախումների, ինչի հետևանքով առավել կթուլացնեն մեզ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության մեջ։ Կամ իրենց այդ կոչը՝ մենք ավելի խորը հարաբերություններ պետք է կառուցենք Ռուսաստանի հետ, սրանից ավելի խո՞րը, ինչի մասին է խոսքը։ Կարող է Ռուսաստանի մաս դառնանք, թող ավելի կոնկրետ ասեն, եթե այդքան անկեղծ են մարդկանց հետ։ Սրանից ավելի խորը հարաբերություն չի լինում, երբ Ռուսաստանն է բանակցություններ վարում Հայաստանի փոխարեն ու պոստ ֆակտում մեզ տեղյակ է պահում այդ մասին։ Թող ուղիղ ասեն, որ կողմ են, որ Հայաստանն այլևս չլինի անկախ պետություն և դառնա Ռուսաստանի մաս, թող ասեն՝ այդ «խորը» ո՞րն է։

— Ընդդիմադիրները երթով գնացին կառավարական առանձնատուն, վերջնաժամկետ ներկայացրեցին վարչապետին։ Ոմանք նշեցին, որ այս քայլն ուղիղ սպառնալիք էր, և նման բանն անթույլատրելի է։ Դուք ի՞նչ կարծիքի եք, և արդյո՞ք վարչապետը հրաժարական կներկայացնի վաղը։

-Բնականաբար հրաժարական չի տալու, իսկ ընդդիմության արածը, ըստ էության, բախում հրահրելու սադրանք էր։

— Վազգեն Մանուկյանի առաջարկած քայլերը լուծում չեք համարում, այդ դեպքում ո՞րն է իրավիճակի լուծումը։

— Այս իրավիճակի լուծումը երկու իրարամերժ բևեռներից որևէ մեկի ներկայացուցչի՝ վարչապետ լինելը չէ, պետք է լինի մեկ այլ մարդ՝ ոչ այդ 16-ից կամ «Իմ քայլից», որի շուրջ կգան համաձայնության՝ ամենակարևորը Ազգային ժողովը։

-Այդ մարդը կարո՞ղ է լինել Էդմոն Մարուքյանը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն։

— Չեմ բացառում, նա շատ ավելի մոտ է այդ երկու բևեռներին չհարելուն, քան մնացածը, համենայնդեպս, նրա տարբերակը քննարկելու է, բայց ես կուզենայի, որ ինքն ավելի չեզոք լիներ և ավելի ընդունելի բոլորի համար։ Մեզ պետք է այնպիսի մարդ, որը ոչ թե անհամաձայնությունների շուրջ կգեներացնի ուժերը, այլ համաձայնությունների, որ հնարավոր լինի ճգնաժամից դուրս գալ։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Քաղաքացին պետք է որոշի` ինչ է ուզում, ոչ թե իշխանությունը կամ 17+ը. Հայկ Սահակյան

Նատա Հարությունյան

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ չանցկացնելու գաղափարը միայն ավելացնելու է անկայնությունը. Հայկ Սահակյան

Անի Գրիգորյան

Ընթացող գործընթացները խուլիգանություններ են և կապ չունեն քաղաքականության հետ․ քաղաքագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին