1 C
Yerevan
4 Մարտի, 2021
135523.2 By Google Analytics 03.03.2021
Գլխավոր » Արցախում առողջապահական ոլորտում կադրերի պակաս չկա․ տեղեկացրեցին Արցախի առողջապահության նախարարությունից
Կարևոր

Արցախում առողջապահական ոլորտում կադրերի պակաս չկա․ տեղեկացրեցին Արցախի առողջապահության նախարարությունից

հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի առողջապահական ոլորտին մենք տրամադրում ենք այն, ինչ-որ հնարավոր է, ու ինչ-որ պետք է՝ ըստ իրենց ներկայացրած պահանջի։ Ողջ պատերազմի ընթացքում և հիմա Արցախին տրամադրել ու տրամադրում ենք անհրաժեշտ բժշկական օգնությունը, NewArmenia.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։

Արցախի առողջապահության նախարարության կադրերի բաժնի պատասխանատու Մերի Զաքարյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծեց, որ Արցախի այն շրջանները, որոնք արդեն Ադրբեջանի ենթակայության տակ են, և մարդիկ տեղահանվել են, այնտեղի առողջապահական ոլորտի մասնագետները դիմում են Արցախի առողջապահության նախարարություն աշխատանքի տեղավորվելու համար․ «Արցախի առողջապահական ոլորտում չկա կադրերի պակաս, որովհետև հանձնված շրջանների այն մարդիկ, որոնք պլանավորել են ապրել մեր ենթակայության տակ գտնվող շրջաններում՝ դիմել են մեզ աշխատանքի տեղավորվելու համար։ Այս պահին բժշկի դիմում չունենք, բայց բուժքույրեր են դիմել, որոնք նախընտրում են ապրել ու աշխատել Ստեփանակերտում։ Ունենք  մասնագետների հոսք, որոնց մտածում ենք, թե ոնց ենք տեղավորելու աշխատանքի»։

Նշենք, որ Ռիա Նովոստին այսօր՝ դեկտեմբերի 8-ին հրապարակում է արել այն մասին, թե հայ-ադրբեջանական հակամարտությունից հետո Արցախի առողջապահական ոլորտում կադրերի պակաս կա։ Այս մասին լրագրողներին ասել էր ՌԴ խաղաղապահների բժշկական սպասարկման կենտրոնի ղեկավար փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը։

«Ցավոք բժիշկների մի մասը ռազմական գործողությունների ընթացքում գնացել են այստեղից, և մինչ այս պահը ոչ բոլորն են վերադարձել։ Հայաստանից, Երևանից են եկել մասնագետներ, որոնք վիրահատություններ էին անում, բայց ռազմական գործողություններն ավարտվել են և նրանք էլ են գնացել։ Այդ պատճառով կադրերի պակաս կա՝ որոշ շրջաններում չափազանց նկատելի, որոշ շրջաններում՝ մասնակի»,-ասել է Եգոր Դեմիդովիչը։

Նարա Մարտիորսյան

Նմանատիպ Հոդվածներ

Արցախում Սահմանադրական կարգը տապալելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել

Անի Գրիգորյան

Արցախի Ազգային ժողովում մեկնարկել են լսումներ՝ լեզվի մասին օրենքի փոփոխությունների վերաբերյալ

Անի Գրիգորյան

Արցախի Մարտունու քաղաքապետի պաշտոնակատարը հերքել է Նժդեհի արձանի քողարկման լուրը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին