1 C
Yerevan
9 Մարտի, 2021
136348.8 By Google Analytics 08.03.2021
Գլխավոր » «Ցավալի է, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը»․ Գարեգին Միսկարյան
Այլ Լուրեր

«Ցավալի է, որ եկեղեցին խառնվում է քաղաքականությանը»․ Գարեգին Միսկարյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանը

-Պարոն Միսկարյան, հոգևոր առաջնորդներն են արդեն պահանջում վարչապետի հրաժարականը: Ինչպե՞ս եք գնահատում անկախ Հայաստանի պատմության մեջ այս աննախադեպ փաստը:

-Իհարկե աննախադեպ է, բայց մեզ հայտնի է, որ դարեր ի վեր եկեղեցին միշտ էլ պետության գործերին խառնվել է, ու սա էդ մշակույթի շարունակությունն է, ինչը անխոս ողջունելի չէ։ Որովհետև եկեղեցին պիտի պետությունից զատ գործի ու իրավունք չունի խառնվել պետական քաղաքանությանը։ Ցավալի է, որ էդպես է, երևի պետք է հետագայում էնպես անել, որ եկեղեցու և պետության տարանջատվածությունը լինի հստակ։

-Ընդդիմության տված ժամկետն ավարտվեց, և արդեն իսկ սկսվել են անհնազանդության գործողություններ։ Ձեր կարծիքով՝ Փաշինյանը պե՞տք է հրաժարական տա՝ հետևելով ընդդիմության պահանջին, թե՞ ուրիշ պատճառով պետք է հրաժարական տա։

-Ասեմ, որ դժվար հարց եք տալիս, ասել, թե ինչը հիմք կդառնա Նիկոլ Փաշինյանի հրաժարական տալու, ինքը մինչև հիմա ուներ բազմաթիվ հիմքեր ու պատճառներ հրաժարական տալու, ու կռահել այսօր, թե իրականում ինչը կստիպի նրան, ու մինչև ուր կգնա Նիկոլ Փաշինյանը հրաժարական չտալով, դժվար է ասել։ Ու ես ցանկանում եմ հույս հայտնել, որ այս ամբողջ գործընթացները կգնան առանց բախումների։ Իհարկե, բախումներ կլինեն, բայց ես չէի ուզենա, որ հանկարծ ինչ-որ մի կողմից, անկախ նրանից, թե՝ որ կողմից, արյուն կլինի։

-Դուք, այնուամենայնիվ, փողոցից  սպասո՞ւմ եք բախման գնալու «պատրաստակամություն»։

-Դա էլ է դժվար ասել։ Որովհետև փողոցը միատարր չէ, բոլորը մի հրահանգով չեն աշխատում։ Գուցե մեջները լինեն մարդիկ, որոնք կառավարումից դուրս գան։

-Ինչո՞ւ եմ այս հարցը տալիս, որովհետև Վազգեն Մանուկյանն ասում է, որ գազազած ամբոխը կհոշոտի Նիկոլ Փաշինյանին։

-Դե դա, կարծում եմ, մեսիջ է փողոցում գտնվող մարդկանց, որ կարող են գնալ նաև նման քայլերի։ Չի կարելի ժողովրդին տանել բախման, հանել իրար դեմ։ Մեզ հիմա պետք է կենտրոնանալ այսօրվա խնդիրների վրա։ Նիկոլ Փաշինյանին ու Վազգեն Մանուկյանին կոչ եմ անում ավելի լայնախոհ գտնվել և կենտրոնանալ հաջորդ քայլերի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Նմանատիպ Հոդվածներ

«ԳՇ հայտարարությունը չեմ համարում ռազմական հեղաշրջման փորձ»․ Գարեգին Միսկարյան (տեսանյութ)

Սերինե

«Ողջունում եմ տեխնիկական կանեփի մշակում սկսելու կառավարության քայլը»․ Գարեգին Միսկարյան

Նատա Հարությունյան

«Կարծում եմ՝ Փաշինյանը հույս ունի Ամուլսարի խնդիրը թողնել հաջորդ կառավարությանը»․ Գարեգին Միսկարյան

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին