2 C
Yerevan
6 Մարտի, 2021
136048 By Google Analytics 04.03.2021
Գլխավոր » Հողերը տալը Փաշինյանի ամենափոքր մեղքն է․ Արցախի վաճառքի մեկարկը վաղուց էր տրվել
Այլ Լուրեր

Հողերը տալը Փաշինյանի ամենափոքր մեղքն է․ Արցախի վաճառքի մեկարկը վաղուց էր տրվել

հետևեք մեզ նաև Telegram-ում

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության` համացանցում հայտնված ձայնագրությունն, ըստ Էության, ներքաղաքական կյանքում սարգսյանապաշտական ալիք բարձացնելու միտում ուներ։ Առուծախային տրամադրությամբ խոսակցությունը հստակ ժամանակ հրապարակվեց՝ Սերժ Սագսյանի իշխանության իրավահաջորդ Նիկոլ Փաշինյանին «վերջնական հարված» հասցնելու միտումով, ինչը զարմանալի չէր, քանի որ վարչապետ Փաշինյանն իշխանության գալու պահից ի վեր, կուլ գնալով մերժված իշխանության թելադրած քաղաքական օրակարգին, միայն ապացուցում էր՝ ինքը «հող տվող» չէ։ Ավելին՝ պատերազմը պարտվելուց հետո էլ Նիկոլ Փաշինյանը երկիրը հետպատերազմյան իրավիճակից հանելու փոխարեն մինչ օրս արդարանում է, որ Արցախը ծախել են իրեն նախորդած 20-25 տարիների ընթացքում։

Սպասվածը չեղավ․ ձայնագրությունից հետո «Սերժիկ հեռացիր»-ը «Սերժ վերադարձիր»-ի չվերածվեց  կամ «Նիկոլ վարչապետ» կոչերը չավելացան, քանի որ նախկին ու ներկա իշխանություններն այդպես էլ չհասկացան՝ ժողովրդի դժգոհություն իրենցից միայն Արցախի հարցը չէ։ Նիկոլ Փաշինյանը չհասկացավ, որ իր հրաժարականը պահանջող, բայց նախկիններին մերժող հանրության համար իր կողմից ստորագրված հողերը տալու փաստաթուղթը վերջին, միգուցե, ամենափոքր մեղքն է, Սերժ Սարգսյանն էլ չհասկացավ՝ Արցախը ծախելու կամ չծախելու համար չի հեռացվել, այլ երկիրը քանդելու ու ապագան անորոշ դարձնելու համար։

Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջում են, իհարկե, խոսքը 16 կուսակցության մասին չէ,  քանի որ հեղափոխության ժամանակ տրված առանցքային խոսումները չեն կատարվել։ Սա է, թերևս, ընկած առանցքում՝ հեղափոխության խոստումների անկատար մնալը։ Փաշինյանը փորձում է այդ բացը լրացնել իր հրապարակած ճանապարհային քարտեզի գործողություններով;

Այս համատեքստում նաև հարց է առաջանում՝ Սերժ Սարգսյանն ու իր թիմն Արցախը ծախել ասելով ի՞նչ են հասկանում, «քե՞շ»  փողով ծախել, իսկ հիմա ձայնագրություն են տարածում, որ փողն առաջարկվել է, բայց գործարքը չի կատարվել։ Պարոնա՛յք, Արցախը ծախել եք այն ժամանակ, երբ Արցախի ազատագրական շարժման հաղթանակից հետո ընտրվեց երկիրը թալանելու ճանապարահը, երբ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սագսյանը որոշեցին արյունով իշխանություն պահել, կեղծել ընտրությունները, երբ խորհրդարանը լցվեց տգետներով, երբ որոշվեց ի հաշվի ժողովրդի ստրկացման՝ հարստանալ ու հարստացնել սեփական մերձավոր շրջապատը, երբ տնտեսության շատ ճյուղեր մոնոպոլացվեցին, երբ Սարգսյանի օրոք բարձացավ ծայրահեղ աղքատության շեմը, երբ ավելացավ երկրի արտաքին պարտքը, պակասեցին ներդրումները, երբ անարգվեց կրթությունը, մանկավարժից կերտվեց հասարակ ընտրակեղծարարի  կերպար, երբ բանակը չզինվեց, իսկ զենքի գնումները թաղվեցին կոռուպցիոն տարբեր գործարքների մեջ և այլն, և այլն․․․։

Եթե նախկին իշխանությունների միակ «ալիբին» Արցախից հող չտալն է, ապա թող բացատրեն՝ Արցախը ծախելն էլ ինչպե՞ս է լինում։ Դեռ չենք խոսում այն մասին, որ նախկին ու ներկա իշխանությունները պատերազմին այլընտրանք են ունեցել, սակայն ձգել են պատերազմի զսպանակը մինչև վերջ, ինչի արդյունքն անզեն աչքով էլ բոլորին տեսանելի է։

Լիդիա Այվազյան

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետն անդրադարձել է Սերժ Սարգսյանի՝ երրորդ անգամ առաջադրվելու և Արցախը չճանաչելու հայտարարություններին

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյանի հարցազրույցի որոշ մեսիջներ մանիպուլյատիվ էին. հակադրվում էր նաև Ռոբերտ Քոչարյանին. Գ. Մադոյան

Նատա Հարությունյան

Սերժ Սարգսյան հեղափոխականը

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին